ՙԱրմենՏել՚ ընկերության (ապրանքանիշը Beeline) աշխատակիցները, Հայաստանի մանուկներ հիմնադրամի և Լեռնագոգ համայնքի ներկայացուցիչների հետ մասնակցեցին ծառատունկին: ՙԹթվածին դպրոցին՚ ծրագրի շրջանակում վերակառուցվեց դպրոցի բակը և համալրվեց ոռոգման համակարգով, իրականացվեց ծառատունկ, աղբամանների և նստարանների տեղադրման աշխատանքներ: Բացի այդ ներկվեցին համայնքի գլխավոր փողոցներից մեկի դարպասները՝ ստեղծելով ավելի գրավիչ միջավայր: Միջոցառումն իրականացվում է համայնքների կայուն զարգացման և շրջակա միջավայրի պահպանմանն ուղղված գլոբալ ծրագրի շրջանակում:
ՙԱրմենՏել՚ ընկերության սոցիալական քաղաքականության շրջանակում մշտապես առավելությունը տրվում է այն ծրագրերին, որոնք ուղղված են օգնելու մարդկանց փոխել իրենց կյանքը դեպի ավելի լավը: Հայաստանի մանուկներ հիմնադրամի հետ համատեղ իրականացված ծրագիրն այս ամենի վառ ապացույցներից մեկն է: Այսօր ՙԱրմենՏել՚ ընկերության աշխատակիցները համայնքի երեխաների հետ միասին արեցին հնարավոր ամեն ինչ, որպեսզի դպրոցի շրջանավարտները հիշեն իրենց դպրոցն այնքան գեղեցիկ և խնամված, ինչպիսին մենք այն տեսնում ենք հիմա՚,- ասել է ՙԱրմենՏել՚ ընկերության Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
ՙԱյսօր տեսա, թե ինչպես է իրականություն դառնում Հիմնադրամի առաքելությունը. երեխաները իրենք են նախաձեռնում իրենց միջավայրի բարելավմանն ուղղված քայլեր՝ առանց սպասելու մեր միջամտությանը: Երախտապարտ եմ, որ այս կարևոր գործում մեր կողքին է նաև «ԱրմենՏելե ընկերությունը՚,- ասել է Հայաստանի մանուկներ հիմնադրամի հիմնադիր և խորհրդի ատենապետ Գարո Արմենը:
2013 թվականի ընթացքում ՙԱրմենՏել՚ ընկերությունն աջակցեց Արմավիրի մարզի Լեռնագոգ, Քարակերտ և Դալարիկ համայնքների բարեկարգման աշխատանքներին: Բոլոր հովանավորված ծրագրերն ընտրվել են ՙՁեռներեցության ուսուցում և պրակտիկա պատանիների համար՚ ամառային դպրոց ծրագրի շրջանակում, որի նպատակն էր նպաստել պատանիների ինքնագիտակցության բարձրացմանը` ամրապնդելով սերը սեփական համայնքի նկատմամբ և պատրաստակամությունն անձնական մասնակցությամբ նպաստելու համայնքի զարգացմանը:
Նշենք որ, ՙԱրմենՏել՚ ընկերությունը Հայաստանի մանուկներ հիմնադրամի հետ ունի համատեղ ծրագրերի իրականացման հարուստ փորձ: Համագործակցության շրջանակում իրականացվել են բազմաթիվ ծրագրեր, որոնք ուղղված են Հայաստանի մարզերում կրթական, բնապահպահպանական և սոցիալական խնդիրների լուծմանը: