Ռուսաստանում հայերի նկատմամբ համատարած հալածանք է սկսվել, գրում է ՙԺամանակ՚ թերթը`վկայակոչելով սեփական աղբյուրները:
Թերթի համաձայն, նման եվրաբերմունք դրսևորվում է նույնիսկ ՌԴ հայ քաղաքացիների դեմ: Թերթը հաղորդում է, որ մի քանի օր առաջ Կարապետյանների՝ Կալուգայում գտնվող օբյեկտներից մոտ 70 հոգու ՙլցրել՚ են 2 ավտոբուսներ եւ արտաքսել, ընդ որում՝ նրանց մեծ մասն ապրելու կամ աշխատելու ժամանակավոր իրավունք է ունեցել:
Որոշ փորձագետների կարծիքով, Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում թաքնված լարվածությունը պայմանավորված է Վիլնյուսում Երևանի և Բրյուսելի միջև Ասոցացման համաձայնագրի առաջիկա նախաստորագրմամբ, ինչին Մոսկվան որոշակի մտավախությամբ է վերաբերում: