ՀԱԿ, «Ժառանգություն», ՀՅԴ և ԲՀԿ ոչ իշխանամետ
կուսակցությունները Սահմանադրական դատարանում կբողոքարկեն Ռուսաստանի հետ «գազային
համաձայնագրերի» վավերացման շուրջ քվեարկության արդյունքները: Այդ մասին
դեկտեմբերի 23-ին հայտարարել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը`
ընթերցելով 4 կուսակցությունների հայտարարությունը: Նա նշել է, որ «գազային
համաձայնագրերի» վավերացման շուրջ ձեռքով քվեարկության ընթացքում տեղի են ունեցել
խախտումներ, հետևաբար այն չի կարող լինել կայացած:
Ազգային ժողովը դեկտեմբերի 23-ի արտահերթ նիստում 77
«կողմ», ոչ մի «դեմ» և «ձեռնպահ» ձայնով վավերացրել է «ՀայՌուսգազարդի» բաժնետոմսերի
առքուվաճառքի պայմանների և հետագա գործունեության մասին հայ-ռուսական
միջկառավարական համաձայնագիրը: ՀԱԿ, «Ժառանգություն», ՀՅԴ և ԲՀԿ խմբակցությունները
բոյկոտել են քվեարկությունը: Ավելին, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր
Զարուհի Փոստանջյանին հաջողվել է գողանալ մի շարք իշխանամետ պատգամավորների
քվեարկության քարտերը, ինչի արդյունքում ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահնամյանն ստիպված է
եղել ձեռքով քվեարկություն անցկացնել: Հաշվիչ հանձնաժողովի 7 անդամներից 4-ն ի
նշան բողոքի չի մասնակցել քվեարկությանը և հրաժարվել է ստորագրվել ամփոփիչ
փաստաթուղթը: