Ադրբեջանի
արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հրաժարվել է մասնակցել Սևծովյան տնտեսական
համագործակցության կազմակերպության երկրների արտգործնախարարների խորհրդի նիստին,
որը կկայանա դեկտեմբերի 12-ին Երևանում: Ինչպես հաղորդում է «Թուրան»
գործակալությունը, նրա փոխարեն Ադրբեջանը նիստում կներկայացնի ԱԳՆ տնտեսական բաժնի
վարիչ Շովգի Մեխտիզադեն: Ուշագրավ է, որ Երևանում կայանալիք նիստում
նախագահությունը պետք է անցներ Ադրբեջանին: Սակայն Եվրախորհրդում նախագահության
առնչությամբ Ադրբեջանը ՍՏՀԿ նախագահությունը զիջել է Բուլղարիային: