Նախագահ Սերժ Սարգսյանը պետք է հրաժարական տա, եթե չի ցանկանում Մայդանի կրկնում
Հայաստանում: Փետրվարի 25-ին մամուլի ասուլիսում այդպիսի կարծիք է հայտնել ՀԱԿ
անդամ Գուրգեն Եղիազարյանը:
Նրա ասելով, Ուկրաինայի հեղափոխությունը կարող է
արտացոլվել Հայաստանի վրա, քանի որ հայ հասարակության մեծ մասը դժգոհ է կառավարող
վարչակազմի քաղաքականությունից: «Ուկրաինայում անկարգությունները կարող են
շարունակվել մի քանի տարի: Դա կայացած պետություն է, որը կարող է դիմակայել բազմաթիվ
աղետների, սակայն Հայաստանն ավելի թույլ
է, և «երկրորդ Մայդանը» մեզ կկործանի, հետևաբար իշխանություններն ու
հասարակությունն ամեն ինչ պետք է անեն` բախումներից խուսափելու համար», -
հայտարարել է քաղաքական գործիչը: Նա նաև հեգնանքով նշել է, որ բոլոր քաղաքական
գործիչները և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները պետք է Սարգսյանի մոտ
գնան խոնարհ խնդիրքով և աղաչեն նրան հրաժարական տալ: «Մենք պետք է Սարգսյանին աղաչենք
ձերբազատվել հայ ժողովրդի հանդեպ ատելությունից և հեռանալ պաշտոնից», - ընդգծել է
նա:
Եղիազարյանը
նաև կանխատեսել է Հայաստանից արտագաղթի տեմպերի աճ և սոցիալ-տնտեսական իրավիճակի
վատթարացում երկրում: «Բոլոր գործարարները հասկանում են, որ Հայաստանում հնարավոր
է ուկրաինական սցենարի կրկնում, հետևաբար շուտով կսկսվի երկից կապիտալի արտահոսք և
ներդրումների կրճատում», - նշել է նա: Ընդ որում քաղաքական գործիչն ընդգծել է, որ
Հայաստանի իշխանություններն առայժմ չեն գիտակցում իրավիճակի լրջությունը, ինչով և
պայմանավորված է ՀՀԿ երիտասարդ ներկայացուցիչների լկտիությունը: