Հունիսի 17-ին Ոստիկանությունը բերման է ենթարկել «SOS. Պահպանենք Աֆրիկյանների ակումբի շենքը»
նախաձեռնության անդամ Սոնա Հարությունյանին: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հաղորդել են
Ոստիկանության մամուլի ծառայությունում:
Այժմ
Հարությունյանը գտնվում է Ոստիկանության Կենտրոնի բաժանմունքում է: «Սոնա Հարությունյանը կասկածվում է ուրիշի գույքին
կանխամտածված վնաս պատճառելու և սառը զենք
կրելու համար», - նշել են Ոստիկանության մամուլի ծառայությունում: Մինչդեռ
Սոնա Հարությունյանի կողմնակիցները նշում են, որ նա փորձել է խոչընդոտել
Աֆրիկյանների շենքի ապօրինի քանդմանը: