GeoProMining ընկերությունը շրջակա միջավայրի վրա արտադրության ազդեցությունը նվազագույնին հասցնելու
նպատակով ներգրավել է առաջատար փորձագետ-բնապահպանների: Այս մասին այսօր
հայտարարել է Ընկերության Տնօրենների խորհրդի նախագահ Սիման Պովարենկինը, Արարատի ոսկու կորզման գործարանում «Ալբիոն» նոր տեխնոլոգիական արտադրամասի շահագործման հանձնմանը նվիրված պաշտոնական արարողության ընթացքում:
Խոսելով «Ալբիոնի» մասին,
նա նշել է, որ այսօրվա օրը հսկայական նշանակություն կունենա ԸՆկերությնա բիզնմեսի
զարգացման գործում: «Մեր գլխավոր խնդիրը «Ալբիոն» նախագծի յուրաքանչյուր ասպեկտի
մանրազնին ուսումնասդիրությունն էր: Մենք համոզվեցինք, որ նոր տեխնոլոգիան մեզ
կօգնի բարձարցնել հանքաքարի արտահանման արդյունավետությունը, բայց մենք դրանով
չսահմանափակվեցինք: Շրջակա միջավայրի վրա արտադրության ազդեցությունը նվազագույնին
հասցնելու նպատակով ընկերությունը
ներգրավեց առաջատար փորձագետ-բնապահպանների»,-ընդգծել է նա:
Ալբիոն տեխնոլոգիան մշակվել է ավստրալիական Xstata Technology
և Core Process Engineering ընկերությունների կողմից, որը թույլ է տալիս էապես ավելացնել մետաղի արդյունահանումը դժվար կորզվող սուլֆիդային հանքաքարից, որով հարուստ է Սոտքի հանքավայրը: Ինչպես պրագրողներին տեղեկացրել է Xstata Technology ընկերության գլխավոր մենեջեր Մայք Հորնը, տեխնոլոգիան համատեղում է գերմանրացում և օքսիդացման ալկանահանում:
Հավելենք,
որ GeoProMining ընկերությունների խմբի ներդրումների ընդհանուր ծավալը Սոտքի
հանքավայրի և Արարատի գործարանի արդիականացմանը կազմել է ավելի քան 140 մլն.դոլար: