Քաղաքական նպատակներով ղարաբաղյան հարցի շահարկումն
անընդունլի է, Հայտարարել է ԱԺ փոխխոսնակ,
ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ
զրույցում` մեկնաբանելով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի այն
հայտարարությունը, թե ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվելու փոխարեն
երկրի իշխանություններն զբաղված են սահմանադրական բարեփոխումներով, որոնք ապահովում
են իրենց վերարտադրությունը:
«Չեմ
ուզում մանրամասն կանգ առնել Տեր-Պետրոսյանի` սահմանադրական բարեփոխումների,
ղարաբաղյան հակամարտության կարգավորման և Հայաստանի անվտանգության միջև «կապին»
առնչվող մարազմատիկ դատողությունների վրա, նշեմ միայն, որ մի մարդ, ով հայտնի է
ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հակահայկական տարբերակին իր հավատարմությամբ,
դրան անդրադառնալու իրավունք չի վաստակել», - հայտարարել է Շարմազանովը,
հավելելով, թե իր հարցազրույցներով Տեր-Պետրոսյանն այնքան է իջեցրել իր քաղաքական
նշագիծը, որ երբեմն մոռացության է մատնվում այն փաստը, որ նա ժամանակին եղել է
Հայաստանի նախագահ: