ՀՀՇ նախկին անդամներ Ալեքսանդր Արզումանյանը, Արարատ Զուրաբյանը, Կարապետ Ռուբինյանը և Հովհաննես Իգիթյանը որոշել են վերականգնել ՀՀՇ-ն:
Կուսակցության հիմնադիր համագումարը կայացել է հոկտեմբերի 26-ին: ՀՀՇ-ն վերածնելու մասին որոշում էր կայացվել դրա լուծարումից և Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից նոր կուսակցության` ՙՀայ ազգային կոնգրեսի՚ ստեղծումից հետո: ՙՀՀՇ բրենդի՚ պահպանման կողմնակիցները համաձայն չէին Տեր-Պետրոսյանի գծին և հայտարարել են, թե ՀԱԿ-ին չեն անդամագրվի:
Այսօր իր ելույթում խորհրդարանի պատգամավոր, նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը հայտարարել է, թե 2010 թվականին նախկին ՀՀՇ կուսակցությունում սկսել էին կայացվել որոշումներ, որոնք հակասում էին ժողովրդավարության և բազմակարծության սկզբունքներին: Ավելին, 2013 թվականին ՀՀՇ-ի հետ առնչություն չունեցող մարդիկ որոշել էին վերանվանել կուսակցությունը, ինչը վիրավորական էր:
Նախկին արտգործնախարարը նշել է, որ կուսակցության հիմնական խնդիրներից մեկը ՙռուսական սապոգից՚ ազատվելն է: Նրա ասելով, թեև ինքն ու իր համախոհները կարծում էին, որ 1988 թվականից երրորդ ուժի առկայությունը Հայաստանում բացառվում է, սակայն, կույր հնազանդությունը ճնշեց կամավոր համագործակցությունը, և անհրաժեշտ է մեր մեջ կոտրել ստրուկի հոգեբանությունը:
ՙՄենք երբեք թշնամաբար տրամադրված չենք եղել Ռուսաստանի և նրա ժողովրդի հանդեպ, սակայն մենք չենք կարող թույլ տալ, որպեսզի ռուսական ԱԴԾ Հայաստանի տարածքում ստուգի խորհրդարանի պատգամավորի փաստաթղթերը, իսկ ոմն պաշտոնյա Հայաստանը համեմատի Կալինինգրադի մարզի հետ՚, - հայտարարել է Արզումանյանը: