Լոռու Գուգարք գյուղում
հրդեհի հետևանքով 25 մարդ անօթևան է մնացել, հաղորդում է ԱԻՆ մամուլի
ծառայությունը:
Հաղորդման համաձայն, նոյեմբերի 24-ին հրդեհ է բռնկվել երկհարկանի փայտյա շինությունում: Դեպքի վայր մեկնած չորս մարտական հաշվարկները մի քանի ժամ պայքարել են կրակի դեմ և կարողացել են հրդեհը մարել կեսգիշերին մոտ: Հրդեհի հետևանքով այրվել է վեց բնակարան` 300 քմ ընդհանուր մակերեսով, ինչի հետևանքով անօթևան են մնացել 25 քաղաքացիներ: Նրանք վերաբնակեցվել են Վանաձոր քաղաքում և Գուգարք գյուղում` ազգականների տներում: Զոհեր և տուժածներ չկան: Հրդեհի պատճառները պարզվում են: