Հունիսի 7-ին Երևանի ՙՀանրապետական՚ մարզադաշտում կայանալիք Հայաստան-Մալթա ֆուտբոլային հանդիպմանը, որի ընթացքում կվիճարկվի ՙԲ՚ ընտրախմբում երկրորդ տեղի համար պայքարին մասնակցելու և Բրազիլիայի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ դուրս գալու իրավունքը, բուքմեյքերական գրասենյակները ֆավորիտ են համարում տանտերերին:
Բոլոր միջազգային բուքմեյքերական գրասենյակները, գործնականում, Վարդան Մինասյանի սաների հաղթանակի հավանականությունը գնահատում են 1.25 գործակցով, ոչ ոքիի հավանակությունը` 5,70, իսկ մալթացիների հաղթանակի հավանականությունը գնահատվում է 15 գործակցով: Հաշվի առնելով Իտալիայի հավաքականից 1-3 և Չեխիայից 0–3 հաշվով վերջին խոշոր պարտությունները` սեփական դաշտում Մալթայի հետ հանդիպումը և դանիացիների հետ հունիսի 11-ի արտագնա խաղը մեր տղաների համար կլինեն բեկումնային, քանի որ 2014 թվականի առաջնությանը մասնակցելու տեսական հնարավորություններ դեռ կան: