Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ռիսկը միշտ էլ առկա է: Այդ մասին հուլիսի 11-ին Երևանում հայտարարել է Լեյպցիգի պետհամալսարանի գիտաշխատող, քաղաքագետ Քրիստիան Կոլտերը:
Նրա խոսքով, Ադրբեջանում նախագահական ընտրությունների նախաշեմին նախագահ Իլհամ Ալիևը հազիվ թե հրաժարվի ռազմական հռետորաբանությունից, և իրավիճակը հակամարտության գոտում կարող է սրվել:
Կոլտերը նաև անդրադարձել է փախստականների հարցին և ընդգծել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում միշտ բարձրացվում է ադրբեջանցի փախստականների հարցը, բայց միշտ լռության է մատնվում հայ փախստականների հարցը: ՙԱյս հարցում միակողմանի մոտեցում է կիրառվում, և, ցավոք, հայկական կողմը համարժեք պատասխան չի տալիս՚,- նշել է քաղաքագետը: