«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Կ. Հովհաննիսյանն ընդունել է Միջխորհրդարանական միության բրիտանական խմբի ղեկավար Ջոն Ուիթինգդեյլին եւ խմբի անդամներ՝ Միացյալ Թագավորության Լորդերի պալատի փոխնախագահներ բարոնուհի Գլորիա Հուփերին, լորդ Ռիչարդ Ֆոլքներին, ինչպեսեւ Համայնքների պալատի անդամներ Սթիվեն Փաունդին ու Մայք Գեյփսին:
Ինչպես ԱրմԻնֆո
գործակալությանը հաղորդեցին կուսակցության մամուլի ծառայությունից, արծարծվել են տարածաշրջանային զարգացումներին, Հայաստանի ներքին` ժողովրդավարական-իրավական եւ արտաքին քաղաքականության գերակայություններին, ինչպես նաեւ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ու Արցախի ինքնիշխանության եւ ամբողջականության միջազգային ճանաչման հրամայականին առնչվող հարցեր: Զրուցակիցները հույս են հայտնել, որ Միացյալ Թագավորության խորհրդարանը, ըստ ամենայնի, կանդրադառնա նշյալ հիմնախնդիրներին: