Հայաստանին հարկավոր է ազատվել երեք նախագահների`Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ՙեռապետությունից՚, անհրաժեշտ է վերջ դնել նրանց դարաշրջանին և գտնել նոր անձանց: Այդ մասին այսօր մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:
Նա գտնում է, որ Հայաստանը վաղուց քաղաքական զարգացման նոր փուլ թևակոխելու կարիք ունի, իսկ դրա համար երկրին պետք են որակապես նոր գործիչներ: Ըստ որում, Սարգսյանը գտնում է, որ համապատասխան ներուժ դրա համար կա:
Առաջիկա նախագահական ընտրությունները քաղաքական գործիչը շատ տարօրինակ է համարում`այն առումով, որ այս կամ այն քաղաքական թիմը ներկայացնող քիչ թե շատ կայացած քաղաքական գործիչները չեն մասնակցում մրցապայքարին: Եվ նրանց փոխարեն այնպիսի լուրջ և պատասխանատու պաշտոնի, ինչպիսին պետության ղեկավարի պաշտոնն է, հավակնում են քաղաքական ասպարեզում որևէ փորձ չունեցող, հասարակությանն անհայտ անձինք: