Թուրքիան որոշել է նկարահանել Ցեղասպանության մասին
հայկական դեռ չնակարահանված «Վիրավորները» ֆիլմի պատասխան ֆիլմը:
Ըստ Haberturk կայքի,
Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարցերի մշտական հանձնաժողովը նիստ է գումարել, որի
արդյունքում որոշում է ընդունել ձեռնարկել պատասխան միջոցառումներ`ի պատասխան
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ հայկական կողմի ձեռնարկած
բազմաթիվ միջոցառումներին: Մասնավորապես, որոշվել է նկարահանել պատասխան ֆիլմ, ի
պատասխան հայերի կողմից նկարահանվող «Վիրավորները» ֆիլմին, որի սցենարիստն է
Սթիվեն Սփիլբերգը: Իսկ Թուրքական ֆիլմը կնկարահանվի Իզմիրում և կանվանվի`«Մեր
սրտերի վերքերը»: Չնայած, որ այդ անվանումը դարձել է թուրք խորհրդարանակաների միջև
բազմաթիվ վիճաբանութոյւնների առարկան, քանի որ ոմանք գտնում են, որ այն նման է
հայկական սիրային ֆիլմերի անվնանումներին:
Աղբյուրը նշում է նաև, որ
Հոլիվուդյան հայտնի ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը մտադիր է նկարահանել Հայոց
ցեղասպանության մասին ֆիլմ, որտեղ կնկարահանվեն Դասթին Հոֆմանը, Ալ Պաչինոն, Ալեն
Դելոնը և այլ հայտնի դրասաններ: Ֆիլմի երաժշտական մասով կզբաղվի Սերժ Թանգյանը:
Իսկ Ալեն Դելոնը, մասնավորապես, հանդես կգա Կոմիտասի դերում: