ՀՀ Ազգային ժողովի հունիսի 21-ի արտահերթ նիստում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը և ՀԱԿ խմբակցության ղեկավարը ՙհաճոյախոսություններ են փոխանակել՚:
Նիստի սկզբում Զուրաբյանը 20 րոպե ընդմիջում է խնդրել Հնչեցնելով Զուրաբյանի խնդրանքը`Սահակյանը ներկայացրել է նրան`որպես ՙհայկական ընդդիմության առաջնորդ՚: Դա դուր չի եկել Զուրաբյանին, ով ի պատասխան հայտարարել է, որ չնայած պատկառելի տարիքին`Սահակյանը դեռ չի կորցրել լսողությունը և տեսողությունը: ԱԺ նախագահն իր հերթին նշել է, որ Զուրաբյանի գործը նիստը ձախողելն է, իսկ իր գործը`օրենսդիր մարմնի նորմալ աշխատանքն ապահովելը: