ՙԿանխենք էլեկտրաէներգիայի թանկացումը՚ քաղաքացիական նախաձեռնությունը կոչ է անում Հայաստանի քաղաքացիներին հուլիսի 1-ին`10.30-ին, մասնակցել ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի մոտ բողոքի ակցիային, քանի որ հենց այդ օրը տեղի է ունենալու ՀԾԿՀ նիստը, որի ընթացքում սակագների բարձրացման վերաբերյալ որոշում է կայացվելու:
Նշենք, որ հունիսի 30-ին` 19:00-ին, Ազատության հրապարակում նախաձեռնության անդամները երթ կանցկացնեն`քաղաքացիներին պայքար սկսելու կոչ անելու և թռուցիներ բաժանելու նպատակով:
Հիշեցնենք, որ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը խորհրդարանում ՙկառավարության ժամի՚ ընթացքում հայտարարել էր, թե Հայաստանի էներգահամակարգի ֆինանսական ճեղքվածքը կազմում է 18 մլրդ դրամ, ինչն էլ համակարգում գործող ընկերություններին ստիպել է էլեկտրաէներգիայի սակագները 10 տոկոսով բվարձրացնելու վերաբերյալ հայտ ներկայացնել ՀԾԿՀ, որի նախագահ Ռոբերտ Նազարյանն իր հերթին հայտարարել էր, որ Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագների 10 տոկոսով բարձրացման մասին որոշումն ուժի մեջ կարող է մտնել արդեն օգոստոսի սկզբից: Երկրում էլեկտրաէներգիայի գինը նախատեսվում է բարձրացնել 1 կՎտ դիմաց 3,8-4,3 դրամով: