013 թվականի հունվար-հուլիսին բանկային համակարգով ֆիզիկական անձանց մասնավոր, ոչ կոմերցիոն, տրանսֆերտների ներհոսքը դեպի Հայաստան աճել է ավելի քան 5 անգամ, իսկ արտահոքն ապել է ավելի քան 8 անգամ: Արդյունքում, զոիտ ներհոսքը, տարեկան կտրվածքով աճելով 5 անգամ, 2013-ի հունվար-հուլիսին կազմել է $ 766.1 մլն: Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի ամենամսյա հրապարակման, ընթացիկ տարվա հունվար-հուլիսին տրանսֆերտների ներհոսքը կազմել է $ 1,2 մլրդ է, որտեղ ոչ առեւտրային տրանսֆերտները կազմել են $ 942 մլն, իսկ արտահոսքը Հայաստանից կազմել է $ 461,4 մլն, որտեղ ոչ առեւտրային տրանսֆերտները կազմել են` $ 175,9 մլն: Ընդ որում, աճ է արձանագրվել ֆիզիկական անձանց տրանսֆերտների ինչպես ներհոսքի, այնպես էլ արտահոսքի գծով:
Դեպւի Հայաստան տրանսֆերտների ներհոսքի կառուցվածքում առյուծի բաժինը պատկանում է Ռուսաստանին, չնայած նվազել է 88.6 %-ից մինչեւ 84,6 %: Այնուհետեւ հաջորդում են` ԱՄՆ-ն` աճելով 2,6 %-ից մինչեւ 4.7%, Ղազախստանը` նվազելով 1,4 % - ից մինչեւ 1.3 %, Ուկրաինան` նվազելով 1.2 % - ից մինչեւ 1 %, Գերմանիան եւ Ֆրանսիան` աճելով 0.4-0.5 % - ից մինչեւ 0.8%, ԱՄԷ-ն` աճելով 0,2 % -ից մինչեւ 0.6%, Իսպանիան` աճելով 0.3 –ից մինչեւ 0.4 %, Թուրքիան` մնալով անփոփոխ` 0.1 % եւ Չինաստանը` աճելով 0.03 % - ից մինչեւ 0.09 %: Արտահոսքի կառուցվածքում նույնպես առաջատարը Ռուսաստանն է, չնայած տարեկան նվազմանը` 57.7 % -ից մինչեւ 56.8 %, որիին հաջորդում են` ԱՄՆ - 9.6% , Ուկրաինան` 4.6% , Չինաստանը` 3.5 % , Գերմանիան` 2.5 %, ԱՄԷ`2.3%, Ֆրանսիան` 1,9 %, Իսպանիան` 1.4 %, Թուրքիան` 1,3 %, Ղազախստանը` 0.6%:
Ռուսաստանից Հայաստան մասնավոր տրանսֆերտների չափերը 2013 թվականի հունվար – հուլիսին տարեկան կտրվածքով աճել են ավելի քան 5 անգամ, մինչեւ $ 797 մլն, տարեկան աճը` գրեթե 8 անգամ, մինչեւ $ 99.9 մլն: ԱՄՆ-ից տրանսֆերների ներչհոսքի չափերի տարեկան աճը կազմել է գրեթե 10 անգամ, մինչեւ $ 44.1 մլն, իսկ արտահոսքն աճել է մոտ 11 անգամ, մինչեւ $ 16.9 մլն: Ղազախստանից տրանսֆերտների ներհոսքն աճել 5 անգամ, մինչեւ $ 12.5 մլն, իսկ արտահոսքի աճը կազմել է ավելի քան 10 անգամ, մինչեւ $ 1.1 մլն: Ուկրաինայից ներհոսքը դեպի Հայաստան կազմել է $ 9.5 մլն, տարեկան աճը` 4.5 անգամ, իսկ արտահոսքը կազմել է $ 8.1 մլն, տարեկան աճը` գրեթե 6 անգամ: Առաջատարների հնգյակը եզրափակում է Ֆրանսիան` $ 7.9 մլն, տարեկան աճը` ավելի քան 8 անգամ, իսկ արտահոսքն աճել է 7,5 անգամ, մինչեւ $ 3,3 մլն: Արտահոսքի գծով չորրորդ եւ հինգերորդ տեղերը զբաղեցնում են Չինաստանը ($ 6.1 մլն, տարեկան աճը` ավելի քան 7 անգամ ) եւ Գերմանիան ( $ 4.4 մլն, տարեկան աճը` ավելի քան 6 անգամ), ներհոսքի գծով զբաղեցնելոով համապատասխանաբար 10-րդ եւ 6-րդ տեղերը:
Ըստ ՀՀ ԿԲ տվյալների, ֆիզիկական անձանց մասնավոր տրանսֆերտների ներհոսքը Հայստանի բանկային համակարգով 2012 թվականին կազմել է $ 1,687 մլրդ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 9 %: Իսկ արտահոսքն աճել է` 10.4%, կազմելով $ 292.2 մլն, ինչի արդյունքում, 2013 թվականի հունվարի 1-ի դրությամբ մասնավոր տրանսֆերտների զուտ ներհոսքը դեպի Հայաստանում կազմել է $ 1.395 մլրդ, տարեկան կտրվածքով աճելով 8,8 %: Հիշեցնենք , որ ՀՀ Կենտրոնական բանկը, համաձայն 2013 թվականի առաջին եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրի, հերթական անգամ վերանայել է դեպի Հայաստան մասնավոր տրանսֆերների ներհոսքի կանխատեսումը, դեպի դանդաղում` մինչեւ 7-9%, ավելի վաղ կանծխատեսված`8-10%-ի փոխարեն: Տրանսֆերտների գծով ԿԲ ակնկալիքները կապված են ՌԴ տնտեսական աճի կանխատեսումների վերանայման հետ: