Բնակիչների և քաղաքացիական ակտիվիստների բողոքի արդյունքում Կոմիտասի 5 հասցեի բնակարանային համալիրի շինարարությունը դադարեցվել է: Այդ մասին ԱրմԻնֆոյի թղթակցին հաղորդել է ՙՆախախորհրդարան՚ քաղաքացիական շարժման անդամ, հայտնի կինոռեժիսիոր Տիգրան Խզմալյանը:
ՙՇատ կարևոր է, որ մեզ միացան, գործնականում, բոլոր հասարակական շարժումների ներկայացուցիչներ, այդ թվում` ՙՎճարում ենք 100 դրամ՚-ի, ինչպես նաև ՙԺառանգություն՚ կուսակցության և ՀԱԿ որոշ ներկայացուցիչներ: Մեզ են հարել նաև մայրաքաղաքի այլ հատվածների բնակիչներ, որոնք ինչ-որ ժամանակ այս կամ այն կերպ բախվել են ապօրինի շինարարության՚, - նշել է Խզմալյանը: Նրա ասելով, մայրաքաղաքի իշխանությունները և իրավապահ մարմինները հասկացան, որ գործ ունեն ոչ թե, պարզապես, բնակիչների, այլ քաղաքացիական հասարակության հետ:
Հիշեցնենք, որ որ Կոմիտասի 5 հասցեի շենքի բնակիչներն արդեն երկար ժամանակ բողոք են հայտնում իրենց բակի հաշվին բազմաֆունկցիոնալ բնակարանային համալիր կառուցելու մտադրության դեմ: Նախօրեին բնակիչների և իրավապահ մարմինների միջև տեղի էր ունեցել բաղում: Ինքը` Տիգրան Խզմալյանը, բերման էր ենթարկվել Ոստիկանություն, սակայն մի քանի ժամ անց նրան ազատ էին արձակել: