Մարդու իրավունքների
պաշտպան
Կարեն
Անդրեասյանը
հրատապ
կարգով
ընդունել
է
քաղաքական
և
հասարակական
ակտիվիստ
Կարո
Եղնուկյանին:
Ինչպես տեղեկացնում է Պաշտպանի աշխատակազմը, Կարո Եղնուկյանը
Օմբուդսմենին
հայտնել
է,
որ
անհանգստացած
է
սեփական
անվտանգության
համար,
քանի
որ
ակտիվորեն
մասնակցում
է
ՙԱզատագրենք
հուշարձանն
օլիգարխից՚
ակցիային:
Նա
Պաշտպանին
հայտնել
է
նաև,
որ
ՙիրեն
սպառնում
և
հետապնդում
են,
ինչպես
նաև
իր
նկատմամբ
սերմանում
և
հրահրում
են
ատելություն՚:
Կարո
Եղնուկյանը
համոզված
է,
որ
նույն
հետապնդման
հետևանք
է
նաև,
որ
հոկտեմբերի
15-ին
անհայտ
անձինք
վնասել
են
իր
մեքենայի
բոլոր
չորս
ընթացքային
անվադողերը,
ինչի
մասին
նա
հաղորդում
է
ներկայացրել
Ոստիկանություն:
Ի պաշտպանություն Կարո Եղնուկյանի՝ Օմբուդսմենի կողմից հրատապ
գրություն
է
ուղարկվել
ՀՀ
Ոստիկանապետին:
Պաշտպան
Կարեն
Անդրեասյանը
բազմիցս
անդրադարձել
է
իրավապաշտպանների
և
հասարակական
ակտիվիստների
անվտանգության
և
առողջության
ապահովման
խնդիրներին:
Օմբուդսմենը
ևս
մեկ
անգամ
հորդորում
է
Ոստիկանությանը
հնարավորինս
արդյունավետ
կերպով
ապահովել
հասարակական
և
քաղաքական
ակտիվություն
դրսևորող
բոլոր
քաղաքացիների
պատշաճ
անվտանգությունը: