Տիգրան Մեծ փողոցի կանգառում դանակահարել են N67 երթուղային տաքսիի վարորդին: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել է Ոստիկանության մամլո ծառայության աշխատակից Արմեն Մալխասյանը:
Նրա խոսքով, ներկայումս վարորդը գտնվում է հիվանդանոցում, միջադեպի հանգամանքները պարզվում են:
Նշենք, որ հուլիսի 20-ից տրանսպորտային միջոցների վարորդների և ՙՎճարում ենք 100 դրամ՚ շարժման ակտիվիստների միջև բազմաթիվ ընդհարումներ են տեղի ունեցել, մասնավորապես`վարորդներն անպարկեշտ արտահայտություններ են արել նրանց հասցեին, ովքեր հրաժարվել են 150 դրամ վճարել, երբեմն նույնիսկ կոշտ միջոցների են դիմել և փորձել գործիքներով հարվածել ուղևորներին: Իսկ վարորդները գանգատվում, են, որ ստեղծված իրավիճակի պատճառով նրանց նյարդերը տեղի են տալիս, ինչի հետևանքով կարող են վթարներ տեղի ունենալ: Այսպես`այսօր N22 երթուղային տաքսիի վարորդներից մեկը կորցրել է գիտակցությունը և հոսպիտալացվել: