ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ, Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզայի ղարաբաղյան հակամարտության և հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ նոր, ՙսենսացիոն հայտնագործությունն՚ առնվազն զարմացնում է: Այս մասին ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հայստանի Հանրապետական կուսակցության խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը:
Ըստ Սահակյանի, հատկանշանականն այն է, որ Բրայզայի հայտարարության մեջ նշված է, որ ղարաբաղյան հակամարտության Մադրիդյան սկզբունքները պարունակում են Հայաստանի և Թուրքիայի միջև առևտրի հարաբերութոյւնները վերականգնելու պայմաններ: ՙՍակայն, ով ով, բայց Բրայզան, այն ժամանակ հանդիսանալով ԵԱՀԿ ՄԽ համանախագահ, պետք է տեղյակ լիներ, որ ղարաբաղյան հակամարտութան Մադրիդյան սկզբունքներում Թուրքիան չի հիշատակվում, անգամ որպես աշխարհագրական անվանում՚,-նկատել է պատգամավորը:
ՀՀԿ խմբակցության քարտուղարին վրդովեցրել է Բրայզայի հայտարարությունը նաև այն մասին, որ ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի կողմից հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության փաստը ՙտխրեցրել՚ է հայերին: ՙՆման հայտարարություններն ընդհանրապես, համամարդկային արժեքների ոչ մի շրջանակների մեջ չեն տեղավորվում: Կարելի է կարծել, որ սպանության փաստը կարող էր առաջացնել այլ զգացումներ: Զարմացնում է նաև այն, որ նա այդպիսի հանգստությամբ է խոսում գազանային սպանության մասին, չդատապարտելով այն՚,-հայտարարել է Սահակյանը, Բրայզային կոչ անելով այսուհետ ձեռնպահ մնալ ղարաբաղյան հակամարտության և հայ-թուրքական հարեբերությունների վերաբերյալ դիլետանտ և պարադոքսալ մեկնաբանություններից, հետագա վարկաբեկումից խուսափոլու համար: