Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանի ստորին պալատը ընդունել է հայերի, ասորիների եւ հույների ցեղասպանությունը ճանաչելու ակտը, որ ներկայացրել էր նահանգի վարչապետ Բարի Օֆարելը:
Ինչպես հաղորդում է armenia.com.au, անցած շաբաթ ակտն ընդունել է խորհրդարանի վերին պալատը: Փաստաթուղթը ներկայացրել էր Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանի օրենսդիր խորհրդի անդամ, Ավստրալական քրիստոնեական կուսակցության նախագահ Ֆրեդ Նիլը:
Հիշեցնենք, որ Նոր Հարավային Ուելսի խորհրդարանը դեռ 1997 թվականի ապրիլի 17-ին ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող ակտ: Ակտում դատապարտվում էին նաև Հայոց ցեղասպանության և 20-րդ դարի մյուս ցեղասպանությունների մասին պատմական ճշմարտությունը ժխտելու կամ նենգափոխելու բոլոր փորձերը: