ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախատեսում է դեկտեմբերի սկզբին այցելել Հայաստան, Մոսկվայում մամլո ասուլիսի ժամանակ հաղորդել է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը:
Նա ընդգծել է, որ իր հայ գործընկեր Էդվարդ Նալբանդյանի հետ կայացած հանդիպումը պետք է դիտարկել որպես դեկտեմբերի սկզբին Ռուսաստանի նախագահի Հայաստան այցի նախապատրաստման կարևոր փուլերից մեկը:
ՙԱյսօր մենք կարող ենք ասել, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ անհրաժեշտ բանակցություններն ընթանում է լրիվ ընթացքով: Մենք ամեն կերպ կաջակցենք, որպեսզի այն ավարտվի ժամանակին՚,- ասել է Լավրովը` խոսելով եվրասիական տարածությունում ինտեգրացիոն գործընթացների մասին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Նշենք, որ ՌԴ նախագահի` բազմիցս հայտարարված Հայաստան այցը մշտապես հետաձգվել է: ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերի համաձայն, Ռուսաստանի նախագահի Հայաստան այցը տեղի կունենա դեկտեմբերի 2-ին: