ՄԱԿ-ի զեկույցը հաստատում է, որ Ադրբեջանը և Ղազախստանը զենքի առևտրով են զբաղվել Հյուսիսային Կորեայի հետ` չնայած միջազգային էմբարգոյին: Ըստ ՙԹուրանի՚, այդ մասին գրում է Eurasia.net-ի մեկնաբան Ջոշուա Կուչերան, ում հիշատակած ՄԱԿ-ի զեկույցը հրապարակել է Associated Press գործակալությունը: Զեկույցի համաձայն, Ադրբեջանը Կորեայում ձեռք է բերել հրթիռներ ընդդեմ ՙզեմլյա-վոզդուխ՚ կարգի: Աղբյուրի համաձայն, ՄԱԿ համապատասխան կոմիտեն հանձնարարել է պատժամիջոցներ կիրառել հյուսիս-կորեական Hesong Trading Corporation-ի նկատմամբ, որն Ադրբեջանին 70 հակաօդային հրթիռային համակարգ է վաճառել: Աղբյուրը միաժամանակ տարակուսանք է հայտնում այն առնչությամբ, թե արդյոք հրթիռները փոխադրվել են Ադրբեջան:
Աղբյուրը հիշեցնում է, որ 2012 թվականի հուլիսին այդ հրթիռների վաճառքի համար մեղադրվել էր բրիտանացի ձեռներեց Մայքլ Ռեյնջերը: Լոնդոնի դատարանում ներկայացվել են փաստաթղթեր, որոնք հաստատել են Ռեյնջերի կողմից այդ գործարքի իրականացումը, ինչպես նաև նրա բանակցությունները Ադրբեջանի ԱԻՆ համար ամերիկյան ատրճանակներ արտադրողի հետ: Դատարանը բավարար է համարել այդ մեղադրանքը, որը հաստատում է զենքի առևտրի նկատմամբ միջազգային էմբարգոյի խախտումը: