Լիտվացի երկու դիվանագետների զրույցի ձայնագրության հարապարակումը համացանցում, հնարավոր է, որ սադրանք է, որն ուղղված է ԵՄ-ում Լիտվայի նախագահության դեմ, պնդում է Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն:
Երկրի նախագահի խոսքերով, դա միաժամանակ նաև դաս է, ինչպես նաև Լիտվայի դիվանագիտությանը` զգաստանալու շարժառիթ: ՙՆման իրավիճակը ես կգնահատեի երկակի: Առաջին հերթին, որպես սադրանք, այն առումով, որ հրապարակային տարածաությունում հայտնվել են այդ զրույցները: Իրականում, դա սադրանք է Լիտվայի, որպես` ԵՄ նախագահողի, որը նախապատրաստում է ԵՄ Արևելյան գործընկերության հանդիպումը, որի շրջանակներում հանդիպմանը մասնակցում է նաև այն երկիրներից մեկը, որի մասին էին այդ զրույցները՚, -հուլիսի 4-ին լրագրողներին հայտարարել է նախագահը:
Գրիբաուսկայտեն ասել է, որ ներկայացված զրույցների բովանդակությունը ոչ պրոֆեսիոնալ է: ՙԻսկ մյուս կողմից, ես այդ զրույցները կանվանեի ոչ պրոֆեսիոնալ, այսինքն, դիվանագիտկան առումով ոչ հասուն: Եթե չլիներ նման բովանդակությունը, ապա հնարավոր չէր լինի նաև սադրանքը: Գտնում եմ, որ դա լավ դաս կլինի ողջ ծառայության համար, որպեսզի ավելի զգաստանա և չթուլացնի զգոնությունը, ինչպես երևում է այդ զրույցներից՚,-ասել է Գրիբաուսկայտեն:
Երկրի արտգործնախարարությունը հաստատել է, որ օգոստոսի 2-ին, ըստ BNS, Ադրբեջանում Լիտվայի դեսպան Արթուրաս Ժուրաուսկասի հրաժարական է ներկայացրել: Լիտվա է կանչվել նաև Հունգարիայում Լիտվայի դեսպան Ռենատաս Յուշկան: Հուլիսի 8-ին youtube.com կայքում տեղադրվել են հեռախոսային խոսակցություններ ¥4 անձի մասնակցությամբ¤, որոնց մասնակիցներն են լիտվացի դեսպանները` Յուշկան, Ժուրաուսկասը, ինչպես նաև ԱԳՆ Արևելյան գործընկերության քաղաքականության դեպարտամենտի տնօրեն Զենոնաս Կումետայտիսը և ԱԳՆ աշխատակից Գեդիմինաս Կասպուտիսը: Զրույցներից մեկում Ժուրաուսկասը խոսում է Լիտվացի գործարար Կյաստուտիսի հետ:
Երկու զրույցներում նշվում են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների մասին: ՙՆերկայումս ես նրանց կողմից եմ, ովքեր աջակցում են հայերին: Որովհետև նրանք քրիստոնյա են: Բայց նրանք էլ են տուժել Ստալինի գծած քարտեզից ¥…¤, ինչպես և մենք: Եվ ես նրանք կողմն եմ: Շատ պասիվ, բայց…՚,-ասում է զրուցակիցը, ով, ինչպես նշվում է զրույցից, հանդիսանում է Յուշկան:
ՙՄարդկայի, ինչպես նաև կրոնական առումով, թվում է, որ Հայաստանն ավելի մոտ է, բայց նրանք նույնպես, գիտես, ՙխեղճերը, ծախսվեցին, չնայած, գիտես, նայած որ կողմից կդիտես: Ինձ համար ամենակարևորն այն է, որպեսզի երկուսն էլ լինեն on board summit-ի համատեքստում՚,-դատում է մյուս զրուցակիցը, որը ձայնագրությունում երևում է որպես ԱԳՆ Արևելյան գործընկերության քաղաքականության դեպարտամենտի տնօրեն Զենոնաս Կումետայտիս: