Ս.թ. սեպտեմբերի 10-ին տեղի ունեցավ ՎՏԲ-Հայաստան Բանկի` ժամանակակից լուծումներով և հաճախորդների հարմարավետ սպասարկման նպատակով վերանորոգված ՙԿոտայք՚ մասնաճյուղի բացման հանդիսավոր արարողությունը, որը գտնվում է ք. Աբովյան, Հանրապետության 1/66/1 հասցեում: Այս մասին ԱրմԻնֆո գործակալության տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից:
Աղբյուրի համաձայն, մասնաճյուղում բացի վերանորոգման աշխատանքներից իրականացվել է նաև միջոցառումների մի ամբողջ փաթեթ, որոնք ուղղված էին հաճախորդների սպասարկման գործընթացների օպտիմալացմանը, աշխատավայրերի և սպասարկման գոտիների ամբողջական տեխնիկական վերազինմանը և արդիականացմանը, ինչպես նաև սրահի ներքին հարդարման համապատասխանեցում ՎՏԲ խմբի կորպորատիվ ոճին ու բրենդին: Վերանորոգված մասնաճյուղում տեղադրված է հերթերի կառավարման համակարգ, հաճախորդների սպասարկման առանձին գոտիներն առանձնացված են ըստ ծառայության և պրոդուկտի, ստեղծված են նաև հաճախորդների անհատական սպասարկման առանձին գոտիներ:
ՙՎՏԲ-Հայաստան Բանկի զարգացման ռազմավարության հիմնական ուղղություններից մեկը բոլոր կարգի հաճախորդների կարիքների առավել ամբողջական ուսումնասիրումն ու բավարարումն է: Մենք վստահ ենք, որ նոր, հարմարավետ ու ժամանակակից մասնաճյուղերը թույլ կտան մեր հաճաղորդների սպասարկումը բարձրացնել էլ ավելի բարձր մակարդակի: Վերափոխված մասնաճյուղերի գլխավոր առանձնահատկությունը արագ և որակով սպասարկումն է` ամրագրված լավ տեխնիկական հիմքով՚,-նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ` Յուրի Գուսևը:
ՙՎՏԲ-Հայաստան Բանկը հասել է մեծ հաջողությունների մանրածախ բիզնեսի զարգացման մեջ: Բանկը ոչ միայն համալրել է իր պրոդուկտային շարքը նոր մանրածախ պրոդուկտներով ու ծառայություններով, այլև արդիականացնում է մասնաճյուղային ցանցը, ինչը ապահովում է հաճախորդների բարձրակարգ սպասարկման համար անհրաժեշտ բոլոր պայմանները: ՎՏԲ-Հայաստան Բանկն ակտիվորեն զարգանում է, հետևելով շուկայական միտումներին, անընդհատ կատարելագործում է հաճախորդների սպասարկման մեթոդները, ձգտելով միշտ մնալ նրանց վստահելի ֆինանսական գործընկերը՚,-նշել է ՙՎՏԲ24՚ Բանկի փոխնախագահ, Միջազգային բիզնեսի վարչության պետ, ՎՏԲ-Հայաստան Բանկի Խորհրդի անդամ Վսեվոլոդ Սմակովը:
Նշենք, որ ՙԿոտայք՚ մասնաճյուղի բացման արարողությանը մասնակցեցին ՎՏԲ-Հայաստան Բանկի ղեկավարությունը` ի դեմս Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսևի, ՙՎՏԲ24՚ Բանկի փոխնախագահ, Միջազգային բիզնեսի վարչության պետ, ՎՏԲ-Հայաստան Բանկի Խորհրդի անդամ Վսեվոլոդ Սմակովի, Բանկի դեպարտամենտների տնօրեններն ու վարչության պետերը, մարզի և քաղաքի վարչության ղեկավարների լիազոր ներկայացուցիչներն, ինչպես նաև այլ պաշտոնատար անձինք, բիզնես շրջանակների, կրթության և մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ:
ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: ՙՎՏԲ Բանկ՚ ԲԲԸ հանդիսանում է ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը; Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: