Այն պնդումը, թե իմ պաշտպանյալ Արտակ Բուդաղյանը հրաժարվել է Նիկոլայ Աբրահամյանի, Կարինե Հարությունյանի, Լարիսա Բարսեղյանի և Անգելինա Քայանի հետ առերեսումից, բացարձակ ապատեղեկատվություն է, որը տարածվել է վերջին օրերին Խաչատրյանների շահերին համապատասխան ձեռնարկված հերթական մեծ գրոհի շրջանակներում: Այդ մասին ԱրմԻնֆո գործակալությանը հայտարարել է Արտակ Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանը:
ՙԱրտակ Բուդաղյանը չի հրաժարվել ցուցմունք տալուց, նա ցուցմունք տվել է մինչև գոյություն ունեցող տեսանյութին ծանոթանալը, ինչն առավել վստահության արժանի է դարձնում նրա ցուցմունքը: Հայաստանի պաշտպանության նախարարության քննչական ծառայության տրամադրության տակ եղած Գորիսի միջադեպի տեսագրությունը, որը, փորձաքննության եզրակացության համաձայն, մոնտաժի չի ենթարկվել, միայն ամրապնդել է նրա ցուցմունքները: Նախաքննության տվյալ փուլում արվում է ամեն ինչ Ավետիք Բուդաղյանի սպանության փաստից ուշադրությունը շեղելու նպատակով, ում մահը նախաքննությունը մի կողմ է դրել` ողջ ուշադրությունը կենտրոնացնելով Արտակ Բուդաղյանի վրա՚, - պնդում է փաստաբանը:
Նրա կարծիքով, ցանկացած գնով, չխորշելով ոչ մի եղանակից Գորիսի ողբերգության իսկական մեղավորներից, իրական կարևոր փաստերից հասարակության ուշադրությունը շեղելու նախաքննության ջանքերը Սուրիկ Խաչատրյանի կողմին օգնությելու սցենարի մի մասն է: Սակայն Բուդաղյանները, նրա ասելով, կօգտագործեն օրենքով թույլատրված բոլոր եղանակները, որպեսզի նման անօպրինի ջանքերը կրախի մատնվեն: