Ասոցացման համաձայնագիրը մնում է ԵՄ-Հայաստան
բանակցությունների
օրակարգում:
Այդ
մասին
ՙԱզատություն՚
ռադիոկայանին
հայտարարել
է
Հայաստանի
փոխարտգործնախարար
Զոհրաբ
Մնացականյանը:
Նրա ասելով, պաշտոնական Երևանն այժմ աշխատում է փաստաթուղթն իրավական առումով նորոգելու ուղղությամբ: ՙՍա մի գործընթաց
է,
որին
պետք
է
ժամանակ
տալ:
Որովհետեւ
կանք
մենք,
կա
Եվրամիությունը,
և
մենք
միասին
պետք
է
աշխատենք:
Ես
չեմ
ուզում
ասել,
որ
չի
լինելու
Ասոցացման
պայմանագիր:
Ինչո՞ւ
չէ:
Մենք
ձգտում
ենք
դրան:
Բայց
պետք
է
աշխատենք,
որովհետև
սա
իրավական
աշխատանք
է
լինելու,
սա
լինելու
է
աշխատանք
փորձագետների
ներգրավմամբ,
բանակցողների
ներգրավմամբ,
և
պետք
է
գտնել
համապատասխան
ձևը:
Սա
երկու
կողմ
է,
և
միասին
պետք
է
աշխատենք:
Իհարկե,
հնարավոր
է,
որ
մենք
ունենանք
այն,
ինչին
ձգտում
ենք,
և
հաստատենք
Ասոցացման
պայմանագիրն
այնքանով,
որքանով
դա
համապատասխանում
է
մեր
նպատակներին
և
ներկայիս
իրավիճակին՚,
- նշել
է
փոխարտգործնախարարը:
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք հնարավոր է, որ փաստաթուղթն ստորագրվի նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովում, Զոհրաբ
Մնացականյանը
նշել
է.
ՙՊետք
է
զգույշ
լինենք,
որովհետև
սա
ինչ-որ մի գործընթաց
չէ,
որը
կարելի
է
արագ
անել:
Վիլնյուսը
շատ
կարևոր
հանգրվան
է,
կարևոր
ժամկետ
է,
բայց
Վիլնյուսից
հետո
էլ
կա
կյանք,
կան
հարաբերությունները,
որոնք
շարունակվելու
են:
Ուստի
կենտրոնանալ
զուտ
Վիլնյուսի
վրա,
ես
ավելի
զգույշ
կլինեմ:
Իհարկե,
ձգտելու
ենք
լավագույնս
ունենալ,
բայց
պետք
է
հաշվի
առնենք,
որ
սա
երկու
կողմերի
միջև
հարաբերություններ
են,
և
մենք
միասին
աշխատելու
ենք:
Ձգտումը
կա՚: