Հայաստանը պետք է հստակ դիրքորոշում հայտնի Ղրիմի հարցի առնչությամբ, քանի որ դա կարող է անդրադառնալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասել է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը:
Նրա խոսքով, ի տարբերություն Հարավային Օսիայի և Աբխազիայի`Ղրիմը շատ նմանություններ ունի Լեռնային Ղարաբաղի հետ, մասնավորապես`այն ևս մեկ գիշերում նվիրվել է խորհրդային իշխանություններին: ՙՀետևաբար, Հայաստանի իշխանությունները պետք է ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա և պահանջեն ճանաչել Լեռնային Ղարաբաղը`վերականգնելով պատմական արդարությունը՚,- նշել է նա:
Ըստ որում, քաղաքագետը նշել է, որ ԼՂՀ-ում մարտական գործողությունների վերսկսման ռիսկեր միշտ կան, սակայն ի տարբերություն Միխայիլ Սահակաշվիլիի, ով ԱՄՆ ազդեցության տակ վերսկսեց ռազմական գործողությունները, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ավելի զգույշ է և նման արկածախնդրության չի դիմի: