Հայաստանի
ազգային անվտանգության ծառայությունը կալանավորել է «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ վարչության նախկին նախագահ Արա Կիրակոսյանին: Այդ մասին գրում է «Ժողովուրդը»: Վարչության նախկին նախագահի
կալանքի վերաբերյալ տեղեկատվությունն ԱրմԻնֆոյին հաստատել են երկրի բանկային
շրջանակներում:
Ինչպես գրում է թերթը, դեռ մարտ ամսին
ԶԼՄ-ներում տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանի եղբայր Հակոբ Հովսեփյանը բանակցություններ է վարում «Հայբիզնեսբանկի» հիմնական շահառու, ռուս-ուկրաինական
գործարար Վիտալի Գրիգորյանցի հետ բանկի բաժնետոմսերի հսկիչ փաթեթը ձեռք բերելու
շուրջ: Նպատակ ունենալով դառնալ ՀԲԲ հիմնական բաժնետեր` Հակոբ Հովսեփյանը
կազմակերպել է բանկի իրական ֆինանսական վիճակի ստուգում, ինչը բազմաթիվ հարցեր է
հարուցել Գրիգորյանցի համար:
Չճշտված տվյալների համաձայն, գործարքը չի կայացել, իսկ
վարչության նախագահը հայտնվել է իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնոևւմ:
Արա Կիրակոսյանը ձերբակալվել է անցած շաբաթ և դատարանի որոշման հիման վրա
կալանավորել: