Ռուսաստան-ՆԱՏՕ հարաբերությունների սրումը չի ազդի Հայաստանի և Դաշինքի համագործակցության վրա, հայտարարել է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում հայկական խորհրդարանական պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը:
Նա հիշեցրել է, որ դեռ մայիսի վերջին հանդիպում է տեղի ունեցել ՆԱՏՕ-ի ղեկավարության և ՀՀ ՊՆ ու ԱԳՆ ղեկավարների միջև, որի ընթացքում կողմերը մանրամասն քննարկել փոխգործակցության հետագա ուղղությունները: ՙԽորհրդարանական մակարդակով նույնպես նախատեսվում է ակտիվ երկխոսություն: Մասնավորապես, ՆԱՏՕ-ի ԽՎ վերջերս կայացած նիստի ընթացքում մենք առաջարկել ենք 2015 թ. Երևանում անցկացնել Roze Roth հերթական սեմինարը: Մեր գործընկերները խոստացել են քննարկել այդ հարցը: Պետք չէ մոռանալ նաև Աֆղանստանում և Կոսովոյում հայկական խաղաղապահ զորակազմերի առկայության մասին՚,- նշել է Նահապետյանը:
ՆԱՏՕ-ի ԽՎ-ում պատվիրակության անդամ Թևան Պողոսյանն ավելացրել է, որ Դաշինքը պատրաստ է զարգացնել Հայաստանի հետ փոխգործակցությունն անքանով, որքանով դրան պատրաստ է Երևանը: ՙՄենք պետք է ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններ կառուցենք`ելնելով բացառապես սեփական ազգային շահերից, չնայած ՆԱՏՕ-ՌԴ հարաբերությունների վատթարացմանը՚,- ասել է Պողոսյանը: