Երևանի Ծածկած շուկայի վերականգնումը կախված է բացառապես Հայաստանի կառավարության կամքից, այսօր մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի ճարտարապետների միության ղեկավար Մկրտիչ Մինասյանը:
Նրա խոսքով, Ծածկած շուկայի ՙտերը՚ Հայաստանի կառավարությունն է, հետևաբար`կառավարությունն էլ պետք է զբաղվի այդ շենքի պահպանմամբ և վերականգնմամբ, որը վերածվում է սուպերմարկետի: ՙԱկնհայտ է, որ կառուցապատողն արդեն աղավաղել է շուկայի պատմական տեսքը, մենք կորցրել ենք Ծածկած շուկան, սակայն դրա վերականգնումը հնարավոր է, և պետպաշտոնյաները պետք է զբաղվեն այդ գործով՚,- ընդգծել է ճարտարապետը:
Նա նաև հավելել է, որ Հայաստանի օրենսդրությունն իդեալական է և նախատեսում է հնարավոր բոլոր նորմերը նման պատմական արժեքավոր շենքերի աղավաղման դեպքում: ՙՍակայն, օրենքը երկակի է. սովորական քաղաքացիների համար այն խիստ է, իսկ որոշների համար գոյություն ունեն բացառություններ՚,- ընդգծել է Մինասյանը:
ստ որում, ճարտարապետը չի բացառել, որ Ծածկած շուկային կհաջորդեն ճարտարապետական այլ կորուստներ, քանի որ, նրա կարծիքով, նման միջադեպերը շատ խճճված են, և, որպես կանոն, ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվում: