Պրն. Մարտիրոսյան, մեկնաբանեք խնդրեմ ձեր կուսակցության ներսում տեղի ունեցող
գործընթացները:
Խորհրդարանական
խմբակցությունում
փոխատեղումները
շատ
դիտորդների
կողմից
ընկալվում
են
որպես
ՙԺառանգության՚
ներսում
պառակտման
նշաններ:
ԶԼՄ-ների հրապարակումները
վկայում
են,
որ
ՙԺառանգության՚
գործունեույունը
մնում
է
հասարակայնության ուշադրության կենտրոնում, որը որոշակի
սպասումներ
ունի
վերջինիցս:
Մենք միշտ ակտիվ ենք եղել, և մեր քաղաքական պայքարում շարունակելու ենք նույնքան
հետևողական
գործել
2014 թվականին:
Այս
առումով
պառակտման
մասին
խոսքելը
սխալ
եմ
համարում:
Մեր
գործողությունների
հիմքում
միասնական,
համախմբված
պայքարի
գաղափարն
է:
Ավելին,
մենք
միշտ
աջակցել
ու
շարունակելու
ենք
աջակցել
քաղաքական
մնացած
ուժերի,
քաղաքացիական
շարժումների
և
Արցախյան
պատերազմի
վետերանների
բոլոր
այն
նախաձեռնությունները,
որոնք
ուղղված
են
Հայաստանում
ճգնաժամային
իրավիճակի
վերացմանը:
Հուսով
եմ,
որ
Արցախյան
պատերազմի
վետերանների
ջանքերը,
ովքեր
վերջին
ժամանակներս
նկատելի
ակտիվություն
են
ցուցաբերում,
ապարդյուն
չի
անցնի,
և
մենք
նրանց
հետ
միասին
արդեն փետրվարին քաղաքական պայքար կծավալենք: Բացի այդ, անցած տարի ՙԺառանգություն՚ կուսակցությունը խորհրդարանական
երեք
ուժերի`
ԲՀԿ,
ՀՅԴ
և
ՀԱԿ
հետ
համատեղ
պայքարեց
կենսաթոշակային
պարտադիր
համակարգի
ներդրման,
ինչպես
նաև
ՌԴ
հետ
ՙգազային
համաձայնագրերը՚
վավերացնելու
դեմ:
Այս
չորս
քաղաքական
ուժերի
համագործակցությունը,
վերջիններիս
կամքի
և
հետևողականության
առկայության
պարագայում,
նույնպես
կարող
է
արդյունավետ
միջոց
հանդիսանալ
իշխանափոխության
համար:
Մենք
լավ
ենք
հասկանում,
որ
առանց
լիակատար
իշխանափոխության
անհնար
է
փոխել
կառավարման
համակարգը,
իսկ
խնդիրների
երկարաժամկետ
լուծումը,
երկրի
առջև
ծառացած
մարտահրավերների
վերացումը
ենթադրում
է
ընդհանուր
առմամբ
համակարգի
փոփոխում:
Այնուամենայնիվ, արդյո՞ք հակասություններ չկան ՙԺառանգության՚
ներսում,
որոնք
կարող
էին
պայմանավորել
պատգամավորական
մանդատից
Թևան
Պողոսյանի
հրաժարվելը:
Պողոսյանի հետ մենք հանդիպել ենք, քննարկել նրա ընդունած որոշումը, տվել խորհրադարանական խմբակցության կազմում
նրա
գործողության
վերաբերյալ
մեր
դրական
գնահատականը:
Նա
իր
հերթին
հավաստիացրել
է
մեզ,
որ
մանդատից
հրաժարվելը
կապված
չէ
խմբակցության
աշխատանքների
հետ:
Հետևաբար,
մենք
նրան
կոչ
ենք
արել
վերանայել
ընդունած
որոշումը
և
շարունակել
աշխատանքը
որպես
պատգամավոր:
Մեր
կուսակցության
ներսում
իբր
գոյություն
ունեցող
տարաձայնությունների
մասին
լուրերը
պայմանավորված
են
մի
շարք
պատճառներով.
առաջինը`
կուսակցության
գործունեության
նկատմամբ
գոյություն
ունի
որոշակի
հետաքրքրություն,
երկրորդ`
այդ
ամենը
որոշ
չափով
արհեստական,
մտացածին
բնույթ
է
կրում:
Բանն
այն
է,
որ
Հայաստանի
առջև
ծառացած
մարտահրավերները
պայմանավորված
են
ոչ
այնքան
ընդդիմության
ներսում
գործընթացներով,
այլ
որքան
իշխանությունների
քաղաքականությամբ,
եկամուտների
անարդարացի
բաշխումով,
կոռուպցիայով
և
այլ
հանգամանքներով:
Եվ
այժմ
երկրի
իշխանությունները,
մեր
քաղաքացիների
հայացքները
նման
երևույթներից
հեռացնելու
նպատակով,
գնում
են
նման
քայլերի`
ընդդիմադիր
կուսակցությունների
վերաբերյալ
իրենց
քարոզչական
մեքենայի
միջոցով
հնարելով
նման
հեքիաթներ
ու
ինտրիգներ:
Ես
համաձայն
եմ,
որ
պատգամավորի
կողմից
մանդատի
վայր
դնելը
պետք
է
լուսաբանվի
ԶԼՄ-ների կողմից,
բայց
մյուս
կողմից
ակնհայտ
է
նաև
այն,
որ
դա
ամենևին
ամենահրատապ
խնդիրը
չէ,
կան
ավելի
ակտուալ
խնդիրներ`
կապված
երկրի
զարգացման,
կառավարման
համակարգի
արդյունավետության
բարձրացման,
կառավարության
գործողությունների
հետ:
Այդ գործողությունները վերջին ժամանակներս բավականին խիստ քննադատության են ենթարկվում
երկրորդ
նախագահ
Ռոբերտ
Քոչարյանի
կողմից:
Ինչո՞վ
կարելի
է
բացատրել
նման
բանավեճը,
եթե
հաշվի
առնենք,
որ
կառավարության
առանցքային
շատ
պաշտոննրում
մինչ
այժմ
գտնվում
են
երկրորդ
նախագահի
կադրերը:
Ես միշտ ասել եմ, որ ոչ մի նախագահ, նույնիսկ այս պաշտոնից հեռանալուց հետո, չի հեռանում քաղաքական ասպարեզից, և ասվածը վերաբերում է նաև երկրորդ նախագահին: Այն լծակները, որոնք նա ունեցել է իշխանության ղեկին գտնված ժամանակ, նախագահությունից հետո էլ քաղաքական
գործընթացների
վրա
ազդեցություն
են
ապահովում
իրեն:
Դա
հատկապես
ակտուալ
է
Հայաստանի
համար,
որտեղ,
չնայած
նախագահների
փոփոխմանը,
համակարգը
չի
փոխվել,
որտեղ
երբեք
ընդդիմությունը
թափանցիկ
ընտրությունների
միջոցով
իշխանության
չի
եկել:
Քոչարյանն
այսօր
կոմպրոմատներ
ունի
շատ
մարդկանց
դեմ,
ովքեր
շարունակում
են
մնալ
իշխանությունում
և
բիզնեսում:
Հաշվի
առնելով
այդ
գործոնները`
նրա
ազդեցությունը
մեծ
է:
Միաժամանակ բացառում եմ Քոչարյանի և նախագահ Սերժ Սարգսյանի միջև կոնֆլիկտի հնարավորությունը: Նրանցից յուրաքանչյուրը,
հնարավոր
է,
իր
թիմն
ունի,
և
այդ
թիմերի
միջև
կարող
են
ինչ-որ բախումներ
լինել`
կապված
ռեսուրսների
բաշխման
հետ,
քանի
որ
այդ
ռեսուրսները
հայտնի
պատճառներով
ավելի
ու
ավելի
քիչ
են
դառնում:
Երկրում
գրեթե
70% աղքատության
մակարդակի,
բնակչույթան
արտագաղթի
պայմաններում
իշխանական
կարկանդակի
համար
պայքարը
միմիայն
կուժեղանա:
Եվ
Քոչարյանի
և
վարչապետի
միջև
խոսքակռիվը
պետք
է
դիտարկել
այս
համատեքստում:
Հակառակ
դեպքում
Քոչարյանը
պետք
է
առաջին
հերթին
քննադատեր
ոչ
թե
վարչապետին,
այլ
նախագահին:
Չէ
որ
կառավարության
ղեկավարն
առանձին
քաղաքական
թիմի
ներկայացուցիչ
չէ,
նա
նշանակվել
էր
Սերժ
Սարգսյանի
կողմից:
Եվ
երբ
Քոչարյանը
որպես
թիրախ
է
ընտրում
վարչապետին,
այլ
ոչ
թե
նախագահին,
պարզ
է
դառնում,
որ
երկու
նախագահների
միջև
կոնֆլիկտ
իրականում
լինել
չի
կարող:
Ռեսուրսների սպառումը, իշխանության դեմ համատարած հասարակական բողոքը դեռևս չեն խարխլել վերջինիս դիրքերը: Ինչո՞վ է դա պայմանավորված, Ձեր կարծիքով:
Արդյո՞ք
այստեղ
չկա
խորհրդրանական
ընդդիմադիր
ուժերի
մեղքը,
որոնք,
հնարավոր
է,
այդքան
էլ
հետևողական
չեն
իրենց
գործողություններում
ու
նախաձեռնություններում:
Հայաստանի իշխանությունների դիրքերն ամուր
են
մնում,
քանի
որ
նրանց
դեմ
պայքարը
կետային,
այլ
ոչ
թե
մասշտաբային
բնույթ
է
կրում,
քաղաքացիների
մեծ
մասն
առայժմ
անմասն
է
մնում
այդ
պայքարին:
Նրանք
չեն
գալիս
Ազատության
հրապարակ`իրենց
բողոքն
արտահայտելու,
այլ
սահմանափակվում
են
միայն
սոցիալական
ցանցերի
օգնությամբ
աջակցության
խոսքերով:
Նման իներտությունն էլ իշխանությունների
գործողությունների
դեմ
պայքարի
անհաջողության
հիմնական
պատճառն
է:
Արդյունքի
հասնելու
համար
հարկավոր
է
ֆիզիկական
ներկայություն:
Իշխանության
դեմ
պայքար
է
տարվում
անջատաբար:
Վերցնենք,
օրինակ,
խորհրդարանական
չորս
խմբակցությունները`ՙԺառանգություն՚,
ՙԲարգավաճ
Հայաստան՚,
ՀՅԴ
և
Հայ
ազգային
կոնգրես:
Ինչ-որ հարցերում
նրանք
միասին
են,
օրինակ`պարտադիր
կենսաթոշակային
կուտակային
համակարգի
ներդրումը
կամ
Ռուսաստանի
հետ
գազային
համաձայնագրերի
վավերացումը
թույլ
չտալու
հարցերում:
Բայց
այլ
հարցերում
նրանք
հաճախ
տարբեր
դիրքորոշումներ
ունեն:
Սակայն,
պարզ
է,
որ
առաջնահերթ
խնդիրը
պետք
է
իշխանափոխությունը
լինի:
Եթե
բոլոր
չորս
ուժերը
գիտակցում
են
այդ
անհրաժեշտությունը,
եթե
հասկանում
են,
որ
միայն
իշխանափոխության
դեպքում
են
հնարավոր
երկարաժամկետ
բարեփոխումներ,
նրանք
պետք
է
համախմբված
պայքար
տանեն
այդ
ուղղությամբ:
ՙԽորապես
համոզված
եմ,
որ
եթե
վերոհիշյալ
բոլոր
քաղաքական
ուժերը,
առաջնորդների
հետ
միասին,
իշխանափոխության
համար
պայքարի
ուղին
ընտրեն,
հասարակությունն
անպայման
կարձագանքի
իր
ակտիվ
մասնակցությամբ:
Արդյո՞ք իշխանափոխության համար կպայքարի, օրինակ, ՙԲարգավաճ Հայաստանը՚: Չէ որ, ժամանակին այն այդ իշխանության մասն էր կազմում:
ԲՀԿ շատ ներկայացուցիչներ մասնավոր զրույցներում հավաստում են, որ այլևս
այսպես
չի
կարող
շարունակվել,
և
միայն
իշխանափախությունը
կարող
է
փոխել
սոցիալ-տնտեսական
վիճակը:
Բայց
արդյոք
նման
հավաստումներն
այդ
կուսակցության
և
վերջինիս
առաջնորդի
պաշտոնական
դիրքորոշումը
կդառնան
հարցը
բաց
է
մնում
: Նույնը
վերաբերում
է
ՀՅԴ-ին: