ՙԱրևորդի՚ միջազգային բնապահպանական 4-րդ փառատոնի
ՙԵրիտասարդական
լավագույն
ֆիլմ՚
անվանակարգում մրցանակ է շնորհվել ՙՎաշ-վիշ՚ ֆիլմին, որը նկարահանել են Ալավերդու ՙSOS Մշակույթ՚ երիտասարդական ակումբի մասնակիցները:
Ֆիլմը
պատմում
է
քաղաքի
բնապահպանական
խնդիրների
մասին:
Նշված ֆիլմից բացի ՙԵրիտասարդական լավագույն ֆիլմ՚ անվանակարգում պայքարում էին 5
ֆիլմեր,
որոնք
ստեղծել
են
ՙԱրևորդի՚
և
ՙSOS
Մշակույթ՚
ակումբների
պատանի
մասնակիցները: Փառատոնի գլխավոր հովանավոր ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը տեսախցիկ է նվիրել հաղթողներին:
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կողմից` ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ
արդեն
4-րդ
անգամ
կազմակերպած
ՙԱրևորդի՚
փառատոնի
նպատակն
է
հանրության
ուշադրությունը
հրավիրել
շրջակա
միջավայրի,
կենդանական
և
բուսական
աշխարհին
սպառնացող
վտանգներին,
ինչպես
նաև
բարձրացնել
հանրային
իրազեկվածությունը`
Հայաստանի
կենսաբազմազանության
պահպանման
գործում: