ՙՕրինաց երկիր՚ կուսակցությունը (ՕԵԿ) հունիսի 9-ից սկսում է խորհրդակցություններ Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերի հետ, որոնց նպատակն է ձևավորել միասնական քաղաքական օրակարգ ընտրական բարեփոխումների՝ մասնավորապես 100 տոկոս համամասնական ընտրակարգին անցնելու շուրջ: Այս մասին տեղեկացնում է կուսակցության լրատվական ծառայությունը։
ՙՕԵԿ-ը ընտրական բարեփոխումները դիտարկում է որպես Հայաստանի քաղաքական համակարգի ժողովրդավարացման, կուսակցական համակարգի ինստիտուցիոնալ կայացման կարևորագույն հրամայական՚,- ասված է կուսակցության հաղորդագրությունում։ ՕԵԿ-ը խորհրդակցությունների արդյունքների վերաբերյալ հասարակությանը կտեղեկացնի շաբաթվա վերջում կայանալիք մամուլի ասուլիսի ընթացքում: