Հոկտեմբերի 17-ի լույս 18-ի գիշերը Ջրվեժում գտնվող ՙՄատրյոշկա՚ գիշերային ակումբի այցելուները դաժան ծեծի են ենթարկել երեք մերկապարուհիների: Տեղեկությունը հաստատվել է նաև ՀՀ Ոստիկանության կողմից:
Իրենց զվարճացնող ՙմատրյոշկաների՚ նկատմամբ հաջախորդների ատելության պատճառները հայտնի չեն, սակայն, ամենայն հավանականությամբ, դրանք եղել են բավականին հիմնավոր, քանի որ տղամարդիկ պարուհիներին ծեծել են իրենց ունեցած բոլոր վերջույթներով: Դրանից հետո ակումբի ամենազայրացած երկու հաճախորդները, արդեն լուսադեմին, երեք աղջիկներին դուրս են բերել շենքից և լրացուցիչ ծեծել: Դեպքի կապակցությամբ կատարվում է հետաքննություն, նշանակվել է դատա-բժշկական փորձագիտություն:
Նշենք, որ, ըստ չհաստատված տվյալների, ՙՄատրյոշկա՚ ակումբը պատկանում է Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանին և գրանցված է նրա հոր անունով: