Մինչև
շաբաթվա վերջը նախատեսվում է լիովին վճարել «Միկա Ցեմենտ» ՓԲԸ աշխատողների
աշխատավարձի գծով պարտքը: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել է գործարանի
փոխտնօրեն Նաիրա Մարտիրոսյանը:
Նրա ասելով, այսօր գորիծարանի աշխատողները բողոքի
հանրահավաք են անցկացրել` պահանջելով վճարել աշխատավարձը: «Գործարանը 3-4 ամսվա
աշխատավարձերի պարտք ունի, և կառավարող ընկերությունում մեզ հաղորդել են, որ ողջ
պարտքը կմարվի մինչև շաբաթվա վերջը», - ասել է նա: Մարտիրոսյանը պարզաբաբնել է, որ
կառավարող ընկերությունը «Ցեմենտ Սերվիս» ՍՊԸ-ն է: (Իրավաբանական անձանց պետական
ռեգիստրի տվյաներով, «Ցեմենտ Սերվիս»
ՍՊԸ-ն գրանցվել է 2013 թվականի մայիսին, որպես հիմնադիր հանդես են եկել Էդմոնդ
Ամիրյանը և Տիգրան Մարտիրոսյանը – խմբ.) Փոխտնօրենը նշել է, որ պարապուրդի մտնված
գործարանը նախապատրաստվում է գործարկման, սակայն ժամկետ չի կարողացել նշել: Նա նաև
հավելել է, որ առաջիկայում սպասվում է գործարանի սեփականատիրոջ և ղեկավարության
փոփոխություն:
Հիշեցնենք,
որ գործարանի նախկին սեփականատերը գործարար Միխայիլ Բաղդասարովն է: Այնուհետև
«Միկա Ցեմենտի» գույքնը գրավադրվել էր «ՎՏԲ Հայաստան բանկի» վարկի գծով պարտքի
դիմաց: «Միկա Ցեմենտը» 2013 թվականի իր ֆինանսական հաշվետվությունը չի հրապարակել,
սակայն նախորդ հաշվետվություններից երևում է, որ վերջին տարիներին ձեռնարկության
պարտքերը սրընթաց աճել են: Այսպես, 2012 թվականին վնասը գերազանցել է 2,3 մլրդ
դրամը` 2011 թվականի 22 մլն դրամ, 2010 թվականի 19 մլն դրամ և 2009 թվականի 5,6
մլն դրամի դիմաց: