ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցությունից պատգամավոր Ստեփան Մարգարյանը չի բացառում կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ կառավարության նախագծում փոփոխությունները: Այդ մասին նա այսօր հայտարարել է ոչ իշխանական ՙքառյակի՚ հերթական հանդիպումից հետո:
Հիշեցնենք, որ ՙքառյակի՚ այսօրվա հանդիպմանը մասնակցել է նաև վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ով հանդիպումից հետո հայտարարել է, որ եկել է լսելու իր ընդդիմախոսների դիրքորոշումը կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ:
Մարգարյանի խոսքով, ավելի վաղ ՙքառյակը՚ որոշել է կենսաթոշակային հարցի առնչությամբ արտահերթ նիստ գումարել հաջորդ շաբաթ և ներկայացնել իր նախագիծը: ՙԱյդ որոշումն ուժի մեջ է մնում`անկախ այն բանից, թե ինչպես կառավարությունը կարձագանքի ՙքառյակի՚ առաջարկած նախագծին: Երկուշաբթի օրը կառավարությունը հանդես կգա իր տարբերակով, և եթե այն պարունակի մեր կողմից պահանջվող լուծումները, մենք պատրաստ ենք չեղյալ հայտարարել արտահերթ նիստը՚,- ասել է պատգամավորը`նշելով, որ չի ցանկանում խոսել վարչապետի հետ այսօրվա քննարկումների մանրամասների մասին: