Ուրբաթ, 31 Մայիսի 2013

Հունիսի 1-ին Կասկադում կկայանա Dorians-ի բացօթյա անվճար համերգը

Հունիսի 1-ին Կասկադում կկայանա Dorians-ի բացօթյա անվճար համերգը

 Վաղը` հունիսի 1-ին, Կասկադի տարածքում կկայանա Dorians խմբի բացօթյա անվճար համերգը: Այն կազմակերպվում է Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված Գաֆեսճյան արվեստի կենտրոնի ամենամյա համերգային ծրագրի շրջանակում:

Dorians-ի ելույթը կսկսվի ժամը 21:00-ին: Գոռ Սուջյանը, Գագասը, Արման Պահլեւանյանը, Արման Ջալալյանը եւ Էդգար Սահակյանը հուսով են վաղը Կասկադում հանդիպել իրենց երկրպագուներից շատերին: ՙԵվրատեսիլից վերադառնելուց հետո դեռ առիթ չենք ունեցել շփվել մեր երկրպագուների հետ, որոնց շատ ենք կարոտել եւ որոնց անչափ շնորհակալ ենք աջակցության համար: Հուսով ենք, որ Եվրատեսիլի շնորհիվ Հայաստանում ձեռք ենք բերել նաեւ նոր երկրպագուներ, որոնք վաղը առաջին անգամ կգան մեզ «կենդանիե լսելու, եւ դա շատ պարտավորեցնող է: Ուրախ ենք նաեւ, որ ելույթ ենք ունենալու երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ եւ կփորձենք մեր երգերով վարակել նաեւ Կասկադում ներկա երեխաներին՚, - ասել են Dorians-ի անդամները:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն