Այսօրվա
դրությամբ ոչ մի նախադրյալ չկա Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի
քաղաքականություն վերադարձի համար: Հունվարի 14-ին մամուլի ասուլիսում այդպիսի
կարծիք է հայտնել Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
Նրա ասելով, վերջին 2 տարիներին քաղաքականությունը
Հայաստանում լիովին վերացել է,
ընդդիմությունը քայքայվել է և շարունակվում է քայքայվել, ինչի առնչությամբ
հասարակության շրջանում սկսել են լուրջ ուշադրություն դարձնել աննշան
իրադարձություններին, այդ թվում` նաև աշխարհիկ սկանդալներին, ոմանց
հարցազրույցներին և շատ այլ բաների: «Եթե երկրում լիներ լուրջ քաղաքականություն, և
խորհրդարանը լիներ ոչ թե օրենքների կնքման, այլ քաղաքական պայքարի հարթակ, երկրում
գոյություն ունենար լուրջ ընդդիմություն` սեփական կշիռով, ապա նմանօրինակ
տեղեկատվությունն այդքան լուրջ ուշադրության չէր արժանանա: Եվ իրավիճակն այդպիսին
կմնա մինչև հաջորդ ընտրություններ», - նշել է քաղաքագետը: Նա ընդսմին ավելացրել է,
որ պարբերաբար նման իրավիճակներ կծագեն այնքան ժամանակ, քանի դեռ չի ձևավորվել
իսկական, լուրջ քաղաքական ուժ:
Այդ համատեքստում Իսկանդարյանը նշել է, որ մեկ մարդու
հարցազրույցը չի կարող ազդել երկրի իրավիճակի վրա, ավելին, դրա վրա ոչ մի
ազդեցություն չի ունենա նաև ընդդիմադիր դաշտի միավորումը: «Խնդիրը ոչ թե
միավորումն է, այլ իրական ընդդիմադիր ուժի ստեղծումը, որը կարող է մարդկանց տանել
իր հետևից», - կարծում է փորձագետը:
Նա նաև հատկապես
նշել է ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի պատասխանը Քոչարյանին: «Փաստորեն, այդ հայտարարությամբ
իշխանությունները նշեցին, թե դա մեր վարչապետհն է, նա աշխատում է, և մեզ ամեն ինչ
ձեռք է տալիս», - նկատել է Իսկանդարյանը:
Հիշեցնենք, որ Քոչարյանն իր հարցազրույցում սուր
քննադատության էր ենթարկել գործող կառավարության, մասնավորապես, վարչապետ Տիգրան
Սարգսյանի աշխատանքը: