ՀԱԿ
խորհրդարանական խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը քվեարկել է Հրանտ Բագրատյանի թեկնածութան օգտին` ԱԺ խոսնակի
պաշտոնի համար: Այդ մասին նա հայտարարել է լրագրողներին:
Հիշեցնենք, որ ՀԱԿ
խմբակցությունն ավելի վաղ որոշել էր չմասնակցել քվեարկությանը: Չնայած դրան`
Փաշինյանն իր բարոյական պարտքն է համարել սատարել Բագատյանին: «Մենք բոլորս
տեսանք, որ բոյկոտը չխանգարեց խորհրդարանական մեծամասնության ծրագրերին, ես
որոշեցի արտահայտել իմ սկզբունքային դիրքորոշումը, իմ բարոյական պարտքը համարեցի
սատարել Հրանտ Բագրատյանին և քվեարկելէ Գալուստ Սահակյանի դեմ», - ասել է Փաշինյանը:
Նա ընդսմին նշել է, որ
հարգանքով է վերաբերվում քվեարկությանը չմասնակցելու ՀԱԿ որոշմանը, և իր անձնական
դիրքորոշումն է արտահայտում` որպես պատգամավոր և քաղաքացի: Ինքը` Բագրատյանը,
լրագրողների հետ զրույցում կոչ է արել ՀԱԿ խմբակցությունից հետաքրքրվել, թե ինչու
չպաշտպանեցին իր թեկնածությունը: Խոսելով իր առաջադրման պատճառների մասին` նա նշել
է, թե այդպիսի որոշում է կայացրել, որպեսզի այս երկրում ինչ-որ բան փոխվի դեպի
լավը: