«Զվարթնոց» միջազգային օդանավակայանը պատրաստ է
դիմավորել ֆուտբոլի 2014 թվի աշխարհի առաջնությունը:
Ինչպես մայիսի 17-ին լրագրողներին պատմել է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ»
ՓԲԸ
գլխավոր մենեջեր Մարսելո Վենդենը,
այսօրվանից սկսած, «Զվարթնոցի» թռիչքասրահում տեղադրված կլինեն հայտնի
ֆուտբոլիստների մանեկեններ, որոնց հետ ցանկացողները կարող են լուսանկարվել մինչև
առաջնության ավարտը: Ֆուտբոլային աստղեի թվում են Հենրիխ Մխիթարյանը, Ռոնալդոն,
Մեսին, Ռիբերին, Ինյեստան, Ռունին: Բացի այդ, ֆուտբոլի աշխարհի առաջնության բոլոր
կարևորագույն խաղերը կհեռարձակվեն «Զվարթնոցի» տերմինալներում:
Հայաստանում
Բրազիլիայի դեսպան Էդսոն Դուրատեն իր հերթին դրական է գնահատել այդ
նախաձեռնությունը, նշելով, որ Հայաստանում բազմաթիվ ֆուտբոլի երկրպագուներ կան:
«Հայկական ֆուտբոլը հարուստ պատմություն ունի, ես գիտեմ, որ «Արարատ» ակումբը եղել
է ԽՍՀՄ չեմպիոն: Ափսոսում եմ, որ այս տարի Հայաստանի հավաքականը չի կարող
մասնակցել աշխարհի առաջնությանը, սակայն հուսով եմ, որ ամեն բան ավելի հաջող կլինի աշխարհի հաջորդ առաջնությանը, որը
կընթանա Ռուսաստանում», - նշել է դեսպանը:
Ֆուտբոլի
աշխարհի առաջնությունը կընթանա հունիսի 12-ից մինչև հուլիսի 13-ը Բրազիլիայում,
որը հինգերորդ երկիրն է (Մեքսիկայից, Իտալիայից,
Ֆրանսիայից և Գերմանիայից հետո), որը երկրորդ անգամ է ընդունում աշխարհի
առաջնությունը: Այստեղ աշխարհի առաջնությունն անց էր կացվել 1950 թվականին: