Ռուսաստանը Թուրքիային առաջարկում է համատեղ հակաօդային պաշտպանության համալիր ստեղծել ռուսական ՙԱնթեյ-2500՚-ի հիման վրա: Ինչպես հաղորդում է ռուսական ՙՆովոստի՚ լրատվական գործակալությունը, Պերուում ընթացող ցուցահանդեսում այդ մասին հայտարարել է ՙՌոսօբորոնէկսպորտի՚ պատվիրակության ղեկավար Սերգեյ Լադիգինը: Աղբյուրի հավաստմամբ, Թուրքիան արդեն վաղուց չի կարողանում կողմնորոշվռլ հեռավոր գործողության ՀՕՊ համակարգերի գնման հայտամրցույթում հաղթողի առնչությամբ: ՙՌուսաստանը պատրաստ է հայտամրցույթի շրջանակում առաջարկել ռուս-թուրքական համատեղ արտադրանք… Օրինակ, մատակարարել ՀՕՊ միջուկ թուրքական շասսիի վրա՚, - հայտարարել է Լադիգինը: Նրա ասելով, հնարավոր է նաև ողջ աշխարհում այդ զենքի առևտրի լիցենզիայի վաճառքի քննարկում: