Հայաստանի շինանյութերի խոշորագույն արտադրողներից մեկը` ՙՇեն Հոլդինգ ՚- ը կրթական թրեյնինգներ է անցկացնում սպասարկող անձնակազմի համար: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել է ընկերության նախագահ Սամվել Բեգլարյանը, ընդգծելով, որ ՙՇեն Հոլդինգ՚-ն իրականացնում է իր կադրերի մասնագիտական վերապատրաստման հետևողական քաղաքականություն:
Ս.Բեգլարյանը նշել է, որ ամեն տարի հոլդինգի ողջ անձնակազմը անցնում է պարտադիր ուսուցում: Այդ ընթացքում արտադրական բաժանմունքների մասնագետները զարգացնում են իրենց գիտելիքներն ու հմտություններն արտասահմանում, մասնավորապես, Գերմանիայում, իսկ սպասարկող անձնակազմը` հոլդիգի ներսում`ՙտեխնոլոգիաները մշտապես զարգանում են և մեր խնդիրը կայանում է նրանում, որպեսզի քայլենք տեխնոլոգիական առաջընթացին համընթաց՚: Ինչպես նշել է հոլդինգի ղեկավարը, ցանկացած արտադրության տեխնոլոգիական զարգացման մակարդակն է ձևավորում ձեռնարկության արտադրանքի մրցունակությունը:
Maeutica բրենդինգային գործակալության մենեջեր Նիկա Եպիսկոպոսյանը, հոլդինգի անձնակազմի համար կազմակերպելով թրեյնինգները, իր հերթին նշել է, որ սպասարկող անձնակազմի վերապատրաստման գործընթացն անցնում է գործակալության կողմից հատուկ մշակված` որակյալ սպասարկման ստանդարտներին համապատասխան: ՙԱշխատելով թրեյնինգի ծրագրի և սպասարկման ստանդարտների մշակման վրա` մենք հաշվի ենք առել հոլդինգի գործունեության առանձնահատկությունները, ինչպես նաև ընկերության կորպորատիվ արժեքները: Հոլդինգի յուրաքանչյուր աշխատակից, որն անցել է այս թրեյնինգը, այժմ ոչ միայն վաճառող է, այլ մասնագետ, որը կատարյալ ծանոթ է ապրանքների ֆիզիկական, անգամ քիմիական, հատկանիշներին, լավ գիտի դրա մրցակցային առավելությունները, ունի հաճախորդի որակյալ սպասարկման ունակություններ և ի վիճակի է պոտենցիալ գնորդների մոտ ընկերության նկատմամբ ձևավորել վստահություն՚,-նշել է նա:
Իրենց ունակությունների մեջ վստահ են նաև ընկերության մասնագետները: Ընկերության արտադրանքի վաճառքի ավագ մենեջեր Հովհաննես Դավթյանը բացատրում է, որ ՙհաճախորդն ուշադրություն է դարձնում ոչ միայն գնվող ապրանքի որակի, այլ նաև վաճառողի աշխատանքի որակի վրա, քանի որ գործնականում, մենք հանդիսանում ենք ընկերության դեմքը, նրա առանցքային արժեքների կրողը և, շահելով գնորդի տրամադրվածությունն ու վստահությունը, մենք նրա գիտակցության մեջ դրական վերաբերմունք ենք ձևավորում նաև ընկերության նկատմամբ՚:
Հիշեցնենք, որ ՙՇեն Հոլդինգ՚- ը զբաղվում է շինանյութերի, այդ թվում, ներկերի, լաքերի, շինարարական չոր շաղախների, ինչպես նաև բետոնային շաղախների, ապրանքային բետոնների և մայթերի սալիկների արտադրությամբ ու իրացմամբ: Հոլդինգի կազմում են` ՙՇեն Կոնցեռն՚ ՓԲԸ-ն, Huntsman Building Products-ը, ՙՇեն Գրուպ՚ ՓԲԸ-ն:
Նոր ինքնության մշակման շրջանակներում ընկերությունը 2012 թվականից համագործակցում է Maeutica բրենդինգային գործակալության հետ, որը պատասխանատու է ՙՇեն Կոնցեռն՚-ի ռեբրենդինգի հայեցակարգի, վիզուալ նոր լուծումների, ընկերության կոմունիկացիոն մատրիցայի և կոմունիկացիոն ռազմավարության մշակման և ներդրման համար, և ներկայումս ակտիվորեն պայքարում է հանուն ընկերության բրենդ-ինստալացիայի: Ներկայումս հոլդինգը գտնվում է նաև կորպորատիվ կառավարման առաջադեմ ստանդարտների ներդրման և ազգային բրենդի ձևավորման փուլում: Ընկերության կորպորատիվ կառավարման փորձի բարելավման նախագծի մշակումով ու ներդրումով է զբաղված Միջազգային Ֆինանսական Կորպորացիան (IFC), ՙԿորպորատռիվ կառավարման կենտրոնի՚ հետ համատեղ:
ՙՇեն Հոլդինգ՚-ը ակտիվ արտադրական գործունեություն է ծավալել նաև Վրաստանում: Ներկայումս հոլդինգն ակտիվորեն աշխատում է սեփական հումքային բազայի ձևավորման ուղղությամբ, տիրապետելով տարածաշրջանի ամենախոշոր գիպսի հանքին: Ներկայումս ՙՇեն Հոլդինգ՚-ի ձեռնարկություններում աշխատում է մոտ 500 մարդ: