Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի շահերի բախումը Մաքսային միության ընդլայնման հարցում բնական է: Եվ դա բնավ չի վերաբերում միայն այդ միությանը Հայաստանի անդամակցությանն առնչվող քննարկումներին:
ԱրմԻնֆոյին
այդպիսի
կարծիք
է
հայտնել
կառավարման
բնագավառի
փորձագետ,
տնտեսագետ
Հարություն
Մեսրոպյանը:
Հոկտեմբերի 21-ին ԱՊՀ երկրների ԶԼՄ-ների ղեկավարների հետ հանդիպմանը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, թե Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության հարցում այսօր
շատ
անորոշ
պահեր
կան:
Նրա
կարծիքով,
Հայաստանը
չի
կարող
Մաքսային
միությանն
անդամակցել
այսօր-վաղը և պետք է անցնի
միացման
ուղի,
ճիշտ
այնպես,
ինչպես`
ԱՀԿ
պարագայում:
ՙՀարկ է նշել, որ դե-ֆակտո Մաքսային միությունը դեռ վերջնականապես չի ձևավորվել
բազմաթիվ
պարամետրերով:
Եվ
որոշակի
հակազդեցությունը
նոր
անդամներ
ընդունելու
հարցում
միանգամայն
բնական
է
և
վերաբերում
է
ոչ
միայն
Հայաստանին:
Այդ
պարամետրերից
մեկն
այն
փաստն
է,
որ
Ռուսաստանն
ու
Ղազախստանն
էներգակիրներ
արտահանող
են,
իսկ
Բելառուսը`
ոչ՚,
- ընդգծել
է
փորձագետը:
Նրա
կարծիքով,
նման
հակասություններն
անդամ
երկրների
միջև
բնորոշ
են
ոչ
միայն
Մաքսային
միությանը,
այլ` հենց նույն Եվրամիությանը, որը ձևավորվում
է
տասնամյակներ
շարունակ:
Օրինակ,
Բրյուսելի
մի
շարք
մայրցամաքային
նախաձեռնությունների
նկատմամբ
պարբերաբար
չափազանց
մեծ
հակազդեցություն
է
զգացվում
Մեծ
Բրիտանիայի
կողմից,
որը
համառորեն
շարունակում
է
հեռանալ
ԵՄ-ից: Կան Իսպանիային
և
Հունաստանին
առնչվող
խնդիրներ:
Մեսրոպյանը կարծում է, որ թե դեպի Մաքսային միություն, թե դեպի Եվրամիություն Հայաստանի ճանապարհին
կան
մի
շարք
խնդիրներ,
որոնց
թվում
ղարաբաղյան
հիմնախնդիրն
ամենևին
էլ
առաջին
տեղում
չէ:
Դրանց
թվում
նա
նշել
է
ՄՄ
երկրների
և
Հայաստանի
միջև
ընդհանուր
սահմանների
բացակայությունը:
ՙՏվյալ
դեպքում
ես
կոռեկտ
չեմ
համարում
Կալինինգրադի
մարզի
օրինակը
վկայակոչելը:
Ի
տարբերություն
Հայաստանի`
Կալինինգրադի
մարզը
Ռուսաստանի
հետ
պակված
է
Բալթիկ
ծովով:
Իսկ
մեր
երկրի
պարագայում
ծագում
է
տարանցման
խնդիր,
և
փաստ
չէ,
որ
այն
կլուծվի
լավագույն
ձևով:
Ինչ
վերաբերում
է
բուն
Ղարաբաղին,
ապա
դրա
քննարկման
առաջին
փուլում
կարող
են
լինել
հակասություններ
առնվազն
թյուրքական
Ղազախստանի
շահերի
հետ՚,
- ընդգծել
է
փորձագետը:
Հոկտեմբերի 21-ին, պատասխանելով ԱրմԻնֆոյի հարցին,
Բելառուսի
նախագահ
Ալեքսանդր
Լուկաշենկոն
չի
բացառել,
այսպես
կոչված,
չճանաչված
կամ
մասնակիորեն
ճանաչված
պետական
կազմավորումներին
հատուկ
կարգավիճակ
տալու
հնարավորությունը
Մաքսային
միությունում,
ինչպես
նաև
նոր
ձևավորվող
Միասնական
տնտեսական
միությունում:
ՙՆման
գաղափար
չի
քննարկվել,
բայց
դա
թեմա
է,
որ
կարող
է
քննարկվել՚,
- նշել
է
Լուկաշենկոն,
համաձայնելով
այն
կարծիքին,
որ
չճանաչված
կազմավորումների`
Ղարաբաղի,
Մերձդնեստրի,
Աբխազիայի,
Հարավային
Օսիայի
տնտեսություններն
ամբողջովին
ինտեգրված
են
Մաքսային
միության,
ինչպես
նաև
այն
երկրների
տնտեսություններին,
որոնք
մտադիր
են
միանալ
ՄՄ-ին: