«ԱրմենՏել»
ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է բջջային ցանցի
3G-ծածկույթի ընդլայնման մասին Արմավիրի և Կոտայքի մարզերում։ Մասնավորապես, նոր բազային
կայաններ են տեղադրվել Արզնի, Առինջ և Բամբակաշատ համայնքներում։
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է
Ընկերության մամուլի ծառայությունից, ժամանակակից ալեհավաքների տեղադրման
արդյունքում 3G-ծածկույթը վերոնշյալ համայնքներում ընդլայնվել է մոտովորապես 6 քմ.
կիլոմետրով, իսկ Beeline 3G ինտերնետն այսուհետ հասանելի կլինի համայնքների
ավելի քան 10000 բնակչի:
«Շարունակելով աշխատել «Պարզ, հարմար, քեզ համար»
կարգախոսի ներքո, մենք կատարելագործում ենք բջջային ցանցը և ձգտում ապահովել
բջջային կապով և ինտերնետով մեր յուրաքանչյուր բաժանորդի՝ անկախ նրա գտնվելու
վայրից: Beeline մատչելի և հարմար 3G-կապը շարունակում է գրավել Հայաստանի
մարզերը», - նշեց «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Ի դեպ, որ Արզնի, Առինջ և Բամբակաշատ համայնքներում
3G-կապի արդիականացումից բացի «ԱրմենՏել» ընկերությունը իրականացրել է նաև բջջային
ցանցի ընդլայմանն աշխատանքներ։
Նշենք,
որ ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ»
ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն
ինտեգրված օպերատորներից մեկը, որն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության
ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի
տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների
հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ
հասանելիության ծառայություններ Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում,
Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Կամբոջայում,
Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում, Պակիստանում, Բուրունիում, Զիմբաբվեում,
Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում, Իտալիայում և Կանադայում: «ՎիմպելԿոմ»-ը
ծառայություններ է մատուցում ամբողջ աշխարհում` շուրջ 753 մլն. ընդհանուր
բնակչությամբ տարածքներում: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են
մատուցում «Beeline», «Киевстар», «djuice», «Wind», «Infostrada», «Mobilink»,
«Leo», «Banglalink», «Telecel» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: 2013թ.
դեկտեմբերի 31-ի դրությամբ ընկերության բաժանորդների թիվը կազմում էր 220 միլիոն:
“ՎիմպելԿոմ”-ի բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ բորսայում VIP նշումով: