Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը հրապարակել է ՌԴ քաղաքացի, քաղաքագիտության դոկտոր, ճանաչված հրապարակագիր Արկադի Վարդանյանի, գյուղակադեմիայի նախկին դասախոս Արսեն Ավետյանի եւ վարորդ Վարուժան Սավտալյանի դատավճիռը:
Ըստ դատավճռի, Արկադի Վարդանյանը դատապարտվել է 10 տարի ազատազրկման, Արսեն Ավետյանը՝ 11 տարի ժամկետով ազատազրկման: Նրանց պատժի սկիզբը կհաշվվի այս տարվա մայիսի 18-ից: ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնի հաղորդակցոթյան համաձայն, Ազգային Անվտանգության ծառայության կողմից իրականացված միջոցառումների արդյունքում մայիսի 18-ին Երևան քաղաքում ձերբակալվել էին Արսեն Ռոբերտի Ավետյանը և Արկադի Արշավիրի Վարդանյանը, որոնք կասկածվում են Արսեն Ավետյանի հոր` Ռոբերտ Աբրահամի Ավետյանի սպանությունը նախապատրաստելու մեջ: Ըստ ձեռք բերված տվյալների`Արսեն Ավետյանը և Արկադի Վարդանյանը պլանավորել և միջոցներ են ձեռք բերել և պայմաններ ստեղծել Ռոբերտ Ավետյանին թունավորելու միջոցով նրա գույքին տիրանալու համար: Իրավասու մարմինների կողմից օրենքով սահմանված պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում ստացված տեղեկությունների հիման վրա դեռեւս 2013թ. մայիսի 17-ին հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 35-104 հոդվածի 2-րդ մասին 7-րդ եւ 8-րդ կետերի հատկանիշներով (մի խումբ անձանց կողմից շահադիտական դրդումներով սպանության նախապատրաստություն): Սույն հոդվածը պատժվում է ազատազրկմամբ 12-20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկմամբ: