Հայաստանի նախագահի թիմն ըստ արժանվույն է անցկացրել
ընտրությունները, և Սերժ Սարգսյանն արժանի է ժողովրդի վստահությանը, հայտարարել է
Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն Երևանում ճեպազրույցի ժամանակ:
Նա հավաստիացրել է, որ Բելառուսը պատարստ է ըստ
ամենայնի աջակցել Հայաստանի նախագահի թիմին նրա նախանշած ծրագրերի իրականացման
գործում: ՙՀայաստանը կարևոր գործընկեր է Բելառուսի համար Հարավային Կովկասում`
բոլոր ոլորտներում՚, - ընդգծել է Լուկաշենկոն, նկատելով, որ կողմերը գոհ են
բանակցությունների արդյունքից: Նրա ասելով, բանակցությունները լիովին հաստատել են
երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարների և այդ ուղղությամբ շահերի
ընդհանրության առկայությունը: