Հայաստանի մայրաքաղաքում շարունակվում է գյուղատնտեսկան շուկաները սուպերմարկետների վերածելու ինտենսիվ գործընթացը, ինչն ավելի է խորացնում վաճառքի ծավալների անկումը ագրարային շուկաներում: Այսպես, ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, վերջին 5 տարիներիկտրվածքով գյուղատնտեսական շուկաների մասնաբաժինը մանրածախի ընդհանուր շրջանառության ծավալներում 2.7%-ից նվազել է մինչև 1.5%:
Առևտրի ծավալը գյուղատնտեսական շուկաներում, 2012 թվականի հունվար-նոյեմբերին հասնելով 16.9 մլրդ դրամի ($ 42.1 մլն), տարեկան կտրվածքով, կրճատվել է 17.5%, իսկ խանութներում (ներառյալ սուպերմարկետները) մանրածախի ծավալի տարեկան աճը կազմել է 3.9%, հասնելով 746,3 մլրդ դրամի ($ 1.9 մլրդ): Միայն 2012 թվականի նոյեմբերին մանրածախի ծավալը խանութներում և գյուղատնտեսական շուկաներում ցուցադրեց համապատասխանաբար` 5% և 5.6% աճ ¥2011-ի նոյեմբերի համեմատ խանութներում արձանագրված աճը կազմեց 6.5%, իսկ գյուղատնտեսական շուկաներում անկումը կազմեց` 11.7%): Բայց նույնիսկ նոյեմբերի աճի պայմաններում, առևտրի ծավլներով գյուղատնտեսական շուկաներն էապես զիջում են խանութներին: Մանրածախ առևտրի կազմում 2012 թվականի նոյեմբերին խանութների բաժինը կազմել է 65.5%, 2011 թվականի 53.1%-ի փոխարեն:
Ըստ վիճակագրության, 2012 թվականի հունվար-նոյեմբերինբ ներքին ապրանքաշրջանառությունը Հայաստանում տարեկան կտրվածքով աճել է 3.4%, մինչև 1.85 տրլն.դրամ ($ 4.5 մլրդ), միայն նոյեմբերին աճելով 2%: Ապրանքաշրջանառության ընդհանուր ծավալներում մեծածախ առևտրի բաժինը 2012 թվականի հունվար-նոյեմբերին կազմել է 34.1% կամ 630 մլրդ դրամ ($ 1.6 մլրդ), տարեկան կտրվածքով աճելով 4,7%, իսկ միայն նոյեմբերին` 2,9%: Տրանսպորտային միջոցների առևտրի բաժինը կազմել է 4.2%, կամ 77 մլրդ դրամ ($ 191.8 մլն), տարեկան կտրվածքով աճելով 11.3%, իսկ միայն նոյեմբերին` 4.1%:
Առևտրի կազմում առյուծի բաժինը կազմումել է մանրածախը` 61.7%, կամ 1.14 տրլն. դրամ ($ 2.8 մլրդ), տարեկան կտրվածքով աճելով 2.2%, իսկ միայն նոյեմբերին` 1.4%: Ընդ որում, մանրածախ առևտրի կազմում սպառողական ապրանքների շուկաների բաժինը կազմել է 8.7% կամ 98.9 մլրդ դրամ (տարեկան անկումը` 4,5%, միայն նոյեմբերին` 8.6%), իսկ կրպակների բաժինը` 3,1% կամ 35.9 մլրդ դրամ (տարեկան անկումը` 13.6%, իսկ նոյեմբերի անկումը` 3%):
Նշենք, որ 2012 թ հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում եղել է 13,6 հազ.խանութ, որից 9.2 հազարը կենտրոնացած է Երևանում, ապահովելով մանրածախի ընդհանուր շրջանառության 90%-ը, իսկ գյուղատնտեսական շուկաների թիվը կազմել է 30, որից 11-ը գտնվում է Երևանում, պահովելով մանրածախի ընդհանուր շրջանառության 80%-ը: